Երկուշաբթի առավոտյան նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած քաղաքական կոալիցիայի նիստում երեք քաղաքական ուժերը հստակեցրել են «խաղի կանոններն» առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ, թեեւ որեւէ փաստաթուղթ չի ընդունվել, բայց կողմերը վերջնական համաձայնության են եկել ընտրություններին սեփական, առանձին ընտրացուցակներով հանդես գալու հարցի շուրջ, ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել ընտրություններին մասնակցել «փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում», շարժվել «քաղաքակիրթ մրցակցության կանոններով», կարեւորվել է նաեւ «ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»:
«Ռազմավարական հիմնական հարցերը, որոնք կապված են ընտրությունների անցկացման հետ, կոալիցիան այստեղ համախմբված է նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ», - այս մասին են վկայում հանդիպման արդյունքները ըստ Շարմազանովի. - «Շատ եմ կարեւորում այն պայմանավորվածությունները, որ երեք քաղաքական ուժերը միասնականության, համերաշխության եւ համախմբվածության մթնոլորտում պատասխանատվություն են ստանձնում ընտրական պրոցեսների ժամանակ ամեն ինչ անել, որ քարոզարշավը լինի զուսպ եւ կոռեկտ», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք կոալիցիոն գործընկերների միջեւ վերջին շրջանում փոխադարձ հանդուրժողականության պակաս կամ անվստահություն կար, որ այդ հարցը դարձել է կոալիցիայի նիստում քննարկման առարկա: Նա նաեւ որեւէ կապ չտեսավ ԱԺ-ի անցած շաբաթվա քառօրյայում ԲՀԿ պատգամավորների բոյկոտի եւ այս հանդիպման միջեւ:
«Այս հանդիպումը դրանով պայմանավորված չէ. հանդուրժողականությունը չի վերաբերում Հանրապետականին եւ «Բարգավաճ»-ին: Հանդուրժողականությունը վերաբերում է առանց բացառության բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին կոալիցիոն երեք ուժերին եւ այն, որ այդ երեք ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս ընտրապայքարը լինի քաղաքական հանդուրժողականության մթնոլորտում: Մենք նույն հանդուրժողականությունը ակնկալում ենք ե'ւ ՀԱԿ-ից, ե'ւ «Ժառանգությունից», ե'ւ «Ազատ դեմոկրատներից», ե'ւ Դաշնակցությունից: Կարծեմ, իրենք էլ նույնը իրավունք ունեն մեզնից ակնկալելու», - ասաց Շարմազանովը:
ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյան եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքական հանդուրժողականության կոչը ուղղված է ողջ քաղաքական դաշտին, այլ ոչ թե կոալիցիայի ներսում առկա լարվածության արտահայտությունն է:
«Կոալիցիոն գործընկերները նորմալ, առողջ համագործակցում են այս պահին», - ասաց նա:
Այսօր ոչ Շարմազանովը, եւ ոչ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հստակ չասացին` մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարց այսօրվա հանդիպմանը քննարկվել է, թե` ոչ: Շարմազանովը միայն փոխանցեց, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների մասին ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել եւ միաժամանակ համոզմունք հայտնեց, որ «ՀՀԿ-ն կունենա ծանրակշիռ մասնակցություն, եւ որեւէ մեկի մոտ պետք է կասկած չլինի, որ ՀՀԿ մեծամասնականի թեկնածուները հիմնական ֆավորիտներն են լինելու»:
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ առաջադրելու իր ծրագրերի մասին, ինչն, ըստ մամուլի, դժգոհություն էր առաջացրել հանրապետականների շրջանում: Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանը հանձնարարականներ էր իջեցրել մեծամասնական տարածքային 41 պատասխանատուներին ` հանձնարարելով յուրաքանչյուր ընտրատարածքից ներկայացնել 2-3 թեկնածություններ, որոնցից կուսակցությունը կարող է ընտրել մեծամասնական ընտրակարգով առաջադրվողներին: Խաչիկ Գալստյանն այսօր փոխանցեց, որ հանձնարարականը ուժի մեջ է, բայց բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հստակ որոշում դեռ չկա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն փոխի իր այդ մտադրությունը, Գալստյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել: Այս պահին կուսակցությունում քննարկումներ են ընթանում»:
Համամասնական ցուցակին անդրադառնալով` Գալստյանը վերահաստատեց, որ ԲՀԿ-ի ցուցակը միանշանակ գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: - «Իսկ մնացածի մասին այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ», - ասաց նա:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, ըստ Էդուարդ Շարմազանովի, վերջնական տեսք կստանա մարտին` Հանրապետականի համագումարի հաջորդող օրերին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող է լինել ցուցակի առաջին հորիզոնականում, ՀՀԿ-ի խոսնակը պատասխանեց. - «Չեմ բացառում, ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Քանի դեռ ցուցակների հարցի քննարկումները վերջնականապես ավարտված չեն, ես կոռեկտ չեմ համարում իմ տեսակետներն արտահայտել: Ամեն դեպքում, ինչպիսի ցուցակ էլ ունենանք, ով էլ գլխավորի այն, ցուցակի ներկայացուցիչներն ու ՀՀԿ-ն կշարունակեն այն բարեփոխումները, որ առաջին հերթին կապված են նախագահ Սարգսյանի ծրագրի, նրա անձի ու գործունեության հետ»:
Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ կոալիցիոն գործընկերների միջեւ հանդիպումները մինչ ընտրությունները շարունակվելու են: Նոր հուշագիր ստորագրելու հավանականության մասին հարցին նա պատասխանեց. - «Հուշագիր` դժվար թե, բայց անհրաժեշտության դեպքում չեմ բացառում հայտարարությամբ հանդես գալը»: