Մատչելիության հղումներ

Ի՞նչ ուտել ձմռանը` չգիրանալու համար


Բազմաթիվ մարդիկ ձմռանը գիրանում են: Եթե նույնիսկ սնվում ենք նույն քանակությամբ ինչպես ամռանը, հավանականությունը, որ մարդը կգիրանա, չի վերանում:

Բազմաթիվ մարդիկ ձմռանը գիրանում են: Եթե նույնիսկ սնվում ենք նույն քանակությամբ ինչպես ամռանը, հավանականությունը, որ մարդը կգիրանա, չի վերանում, քանի որ ցրտի պատճառով աշխատում ենք որքան հնարավոր է դրսում քիչ մնալ, քիչ ենք զբոսանքի դուրս գալիս, որի հետեւանքով էլ չենք ծախսում այն ամբողջ էներգիան, որը ստանում ենք սննդի միջոցով, որն էլ վերածվում է ավելորդ կալորիաների եւ քաշի: Այս մասին «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց սննդաբան Ռուզաննա Մնացականյանը:

Ձմռանն ավելորդ քաշից խուսափելու համար պարտադիր չէ գնալ մարզադահլիճներ: Սննդաբանը խորհուրդ է տալիս ամեն օր 10-15 րոպե մարզանք անել տանը: Նա նշեց, որ կա հատուկ օֆիսային ֆիտնես, որը կարելի է անել նույնիսկ աթոռին նստած:

Ռուզաննա Մնացականյանը նաեւ նշեց, որ գիրացմանը նպաստում է օրգանիզմին անհրաժեշտ մթերքների ինչ-որ տեղ ոչ լիարժեք ցուցակը, որոնք օգտագործում ենք ձմռանը:

«Կարող եմ օրինակ բերել, թե ինչ է պետք ուտել ձմռանը` մեր օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններն ապահովելու համար: Օրինակ` շատ օգտակար է ձուկը, այն մեր օրգանիզմին օգտակար բազմաթիվ նյութեր է պարունակում, կաթնամթերքը, ընդեղենը, սրանքն B վիտամին պարունակող մթերքներն են, որը շատ անհրաժեշտ է օրգանիզմին: Պետք է նաեւ ուտել լոբազգիների ընտանիքի մթերքներ. դրանք բուսական սպիտակուցներ են պարունակում, որտեղ մեծ քանակությամբ E վիտամին եւ երկաթ կա: Եվ, դե իհարկե, մրգեր, բանջարեղեն, որոնք պարունակում են A եւ C վիտամիններ եւ բացի այդ անհրաժեշտ են իմունային համակարգի պաշտպանության համար, քանի որ ձմռանը հաճախ հիվանդանում ենք», - ասաց սննդաբանը:

Նա հավելեց, որ մրգերը եւ բանջարեղենը ցանկալի է ուտել ըստ սեզոնի, այսինքն` ձմռանն օրինակ C վիտամինի պակասը լրացնել ցիտրուսային մրգերով, իսկ ամռանն ու գարնանը` հատապտուղներով:

«Հիմա շատ կան նաեւ սառեցված մրգեր ու բանջարեղեն, բայց դրանցում շատ են տարբեր սննդային գունավորող նյութերն ու հավելումները», - ասաց Ռուզաննա Մնացականյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG