Այս տարի հունվարի 19-23-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Միսիս Տատիկներ տիեզերք» մրցույթին: Երեք զավակների մայր ու երկու թոռնիկների տատիկ, լոռեցի Լուիզա Ծատուրյան-Աղաջանյանը ստացավ առաջին կարգի մրցանակ:
Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ, «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը նշում է, որ մրցույթն ընթանում էր երեք տարիքային խմբում: Լուիզա Ծատուրյանը հաղթող է ճանաչվել 36-55 տարեկանների խմբում:
«300 մասնակիցներ են եղել, ընտրական փուլն անցել են 25 ներկայացուցիչներ, իսկ վերջնական եզրափակիչ փուլ` 15 երկրների ներկայացուցիչներ», - չորեքշաբթի Երեւանում կայացած ասուլիսում ասաց Խաչատրյանը:
Հայաստանում «Միսս եւ միստր» կազմակերպությունը գեղեցկության միրցույթներ է կազմակերպում 1992 թվականից: Լուիզա Ծատուրյանը կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզի ղեկավարն է: Մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույցն արդեն երկար տարիներ կազմակերպում է գեղեցկության մրցույթներ Հայաստանում, Վրաստանում ու Հունաստանում: Լուիզային «Միսիս տատիկներ տիեզերք» մրցույթին մասնակցելու առաջարկ արել է Աշոտ Խաչատրյանը, ով վստահեցրել էր նրան, որ ստիպված չի լինի մրցույթին լողազգեստով ներկայանալու, ինչպես ընդունված է գեղեցկության մրցույթներում:
«Առաջին փուլն ազգային տարազն էր, որտեղ Լուիզան հանդես եկավ մեր հայկական դրոշը ներկայացնող ազգային տարազով, երկրորդը` խոհարարական եւ Միսիս տաղանդ. մեր Լուիզան լավ պարում է եւ ներկայացավ իր բեմադրած պարով: Երրորդ փուլը երեկոյան զգեստն էր, զգեստի մոդելավորումը նույնպես Լուիզայինն էր», - ասաց Խաչատրյանը:
Մրցույթի մասնակիցներին ու կանոններին ծանոթանալուց հետո մեր հայ տատիկը վստահ էր, որ հաղթելու է, քանի որ պարն իր մասնագիտությունն է եւ այնտեղ մրցակից չէր տեսնում, հայկական տոլմայի ու սպասի համով զարմացնելու էր ժյուրիին, քանի որ խոհանոցին լավ է տիրապետում ու համեղ է պատրաստում, իսկ իր մոդելավորած հագուստի գեղեցկության մեջ կասկածներ չուներ:
Իսկ մրցույթին մասնակցելու համար տատիկը երկար մտածեց: Սկզբում վախն էր խանգարում, հետո շրջապատի արձագանքները, հային բնորոշ ամոթխածությունը: Այս մտածմունքներին գումարվեց նաեւ որդու բացասական վերաբերմունքը, թե հայ կնոջը վայել չէ ներկայանալ նման մրցույթներին:
Լուիզան պատմում է, որ սկզբում խորհրդակցել է աղջիկների հետ. - «Տղաս դեմ էր, բայց աղջիկներս ինձ մեծ սիրով աջակցեցին, ոգեւորեցին: Նույնիսկ օդանավակայան մեկնելուց կես ժամ առաջ ես հապաղում էի` գնամ, թե ոչ, բայց շնորհակալ եմ ինձ շրջապատող բարի մարդկանց, որ ինձ ոգեւորեցին»:
Սակայն Լուիզան հոգու խորքում ուրախ էր, որ հնարավորություն ուներ աշխարհին ներկայացնելու հայ կնոջ, հայ տատիկի հավաքական կերպարը:
Լուիզայի համար հաջողության գաղտնիքն իր բարության մեջ է: Երբեք դիետաների ու պլաստիկ վիրահատությունների օգնությանը չի դիմել, միայն պարել է ու մինչեւ օրս էլ աերոբիկայով է զբաղվում:
Լուիզան նշում է, որ 50 տարեկանից հետո հայ մայրերը, տատիկները կարծես գնում են մայրամուտ, իսկ նման միջոցառումները գալիս են ապացուցելու ճիշտ հակառակը:
«Այս միջոցառումն ինձ մեծ սնուցում տվեց հոգեպես եւ նույնը կցանկանամ բոլոր տատիկներին: Ավելի շատ ոգեւորվեն, միայն չբավարարվեն ընտանեկան գործերով, խոհանոցով, ավելի շրջահայաց լինեն, եւ չընկճվեն կյանքում երբեւիցե», - խորհուրդ տվեց նա: