Արեւմտյան երկրների մեծ մասը Դամասկոսից դուրս է բերել դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին։
Երեքշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաքում նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով հանդիպումից հետո լրագրողներին հավաստիացրել է, թե Ասադը մտադիր է ամեն բան անել երկրում կայունությունը վերականգնելու համար եւ առաջիկայում կհրապարակի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակացույցը։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «շարունակելու է հետապնդել եւ վնասազերծել ահաբեկիչներին»։
Ըստ սիրիացի ընդդիմադիրների, միայն Հոմս ավանում երկուշաբթի օրը մոտ հարյուր մարդ է սպանվել։
Սիրիայում կան մեծ թվով հայեր։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Ազատություն» ռադիոկայանը դիմեց Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գեւորգյանին, ով փոխանցեց, որ չնայած ընդհանուր մտահոգիչ կացությանը` հայությունը համեմատաբար ապահով պայմաններում է։
«Երկրում հայերի դեմ որեւէ տեսակի գործողություն չկա` ոչ մի կողմից։ Չկան այնպիսի գործողություններ, որոնք, ասենք, ուղղված են հայ համայնքի կամ ինչ-որ մի կրոնական հարանվանության դեմ», - ասաց Կարեն Գրիգորյանը` հավելելով. - «Հանցագործությունների թիվը մեծացել է, քրեածին իրավիճակը բավական բարձրացել է։ Բայց սա, նորից եմ կրկնում, ուղղված չէ որեւէ ազգային կամ կրոնական հարանվանության դեմ»։
Հալեպում Հայաստանի հյուպատոսի փոխանցմամբ` հայահոծ շրջանները հյուսիսում են, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մեծ հակակառավարական ցույցեր չկան։
Ըստ դիվանագետի` սիրիահայությունը հիմնականում չեզոք դիրք է գրավում։