Ցյուրիխի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հայտարարության վերաբերյալ, որում նա ժխտել է հայերի ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, անցյալ շաբաթ Ցյուրիխում տված հարցազրույցում Բաղիշը հայտարարել է, որ հայերի ցեղասպանություն չի եղել` հավելելով, թե չի վախենում իր խոսքերի համար ձերբակալվելուց:
Շվեյցարացի դատախազ Քրիստինա Բրաունշվինգը «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ իրենք հետաքննություն են սկսել եւ այժմ ուսումնասիրում են, արդյոք Բաղըշն ունի դիվանագիտական անձեռնմխելություն, թե` ոչ, եւ եթե նախարարն անձեռնմխելություն չունի, ապա ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի:
Շվեյցարիան երկու տարի առաջ քրեականացրել է հայերի ցեղասպանության ժխտումը: