Դեկանների ու դասախոսների կարծիքով` հեռակա բաժնում սովորող ուսանողները խնդիրներ գրեթե չունեն: Խնդիրների մասին հիմնականում խոսում են հենց ուսանողները` առաջ քաշելով իրենց մտահոգությունները:
«Ստուգարքներ կան, որ ուղղակի նշանակում են: Շատ չի եղել` երկու դեպք: Դասախոսներն ասում են` մենք ձեր ընդհանուր ակտիվության համար ենք նշանակում: Լավ չի, որովհետեւ ուսանողը հասկանում է, որ կարող է ոչինչ չանել` գալ ուղղակի ստանալ», - ասում է հեռակա բաժնի ուսանողներից Անին:
Երեւանի պետական համալսարանի այն ֆակուլտետներում, որտեղ կա հեռակա ուսուցում, դասերը կսկվսեն մարտի 12-ից:
Համալսարանի անգլերեն լեզվի դասախոս Աննա Ամիրյանն ասում է, որ հեռակա եւ առկա ուսուցման տարբերակման մեջ ավելի հաճախ հոգեբանական խնդիր է տեսնում: Միակ բացասական կողմը հեռակա բաժնում ժամանակի պակասն է:
ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետներում 2011-ին չբացվեցին հեռակա բաժիններ, քանի որ դիմորդներն էին քիչ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2011-ին 327 դիմորդից ընդունվել են 143-ը, մնացածը չեն հաղթահարել քննությունները:
ՀՊՏՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ասում է, որ իրենց բուհ հեռակա բաժին ընդունվողները «կամ մրցույթից դուրս մնացողներն են, կամ նյութական դժվարություններ ունեցող դիմորդները: Աշխատողները քիչ են: Սակայն լավ սովորողի համար ոչ մի նշանակություն չունի` հեռակա թե առկա: Ավատական կուրսերում ունենք աղջիկներ, տղաներ, որոնք շատ լավ են սովորում` պարտաճանաչ են, նույնիսկ երբեմն առկայի ուսանողներից էլ լավ, փայլուն երեխաներ են»: