Ոստիկանությունը շաբաթ օրը տեսանյութ է տարածել, որտեղ եղելությունն է պատմում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի դեմ գործով տուժող Աշոտ Ֆրանգուլյանը։
Վերջինս պնդում է, որ սպիտակ «Նիվա»-ն, որը վարել է Գեւորգյանը, իրեն վրաերթի է ենթարկել Մհեր Մկրտչյան փողոցում, ինչից հետո ինքը վայր է ընկել։ Ըստ նրա` վարորդը իջել է մեքենայից, սակայն օգնություն ցույց տալու փոխարեն հայհոյել է եւ սպառնացել ոստիկանություն կանչել։ Ֆրանգուլյանը, իր խոսքերով, ցանկացել է նստել եւ հանգստանալ, այդ պահին գլուխը պտտվել է, աչքերի դիմաց սեւացել է, սրտխառնոց է ունեցել, իսկ Գեւորգյանը այդ ընթացքում քշել է մեքենան եւ հեռացել։
Տեսանյութում ոստիկանությունը հավաստիացնում է, որ տեղի ունեցածը կապված չէ Հայկ Գեւորգյանի մասնագիտական գործունեության հետ, իսկ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակում է շոու:
Ուրբաթ ուշ երեկոյան հրավիրված մամուլի ասուլիսում ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի, միայն ներկայացրեց ավելի վաղ պաշտոնական հաղորդագրությունում նշված մանրամասները, հավելելով, որ Հայկ Գեւորգյանին եռօրյա ժամկետում հնարավորություն կընձեռվի վիճարկել ընտրված խափանման միջոցը:
Լրագրողի փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ որեւէ ծանուցում չեն ստացել: Փաստաբանը ուրբաթ օրը հանդիպել է Հայկի հետ, ասաց, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ` հայտարարելով, որ իրեն հետապնդում են մասնագիտական գործունեության համար:
Իշխող կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեռնպահ էին մնում կատարվածին գնահատականներ տալուց:
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, թե շատ հարգում է հայկական լրատվամիջոցների խոսքի ազատության եւ մարդկանց անմեղության կանխավարկածի իրավունքը, բայց չի մեկնաբանում իրավական հարցերը, մանավանդ որ նախաքննության փուլ է։
«Մեր բոլոր խնդիրները ուղղված են նրան, որպեսզի Հայաստանում իրոք լինի ժողովրդավարություն։ ժողովրդավարություն առանց խոսքի ազատության հնարավոր չէ։ Դրա համար ես այս պահին ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, չեմ ցանկանում միջամտություն անել, գտնում եմ, որ սա իրավական խնդիր է, եւ հավատում եմ, որ Հայաստանում այնպիսի համակարգ է, որ հնարավոր չէ` այստեղ խոսքի ազատության որեւէ ոտնահարում հանդուրժվի. սա հստակ իմացեք», - հայտարարեց Շարմազանովը։
Իսկ դիտարկմանը, թե տեսակետ կա, որ առանց նախագահի իմացության սա չէր կարող տեղի ունենալ, իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց, թե դա անլուրջ է:
Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ խմբակցությունում դեռ հարցը չեն քննարկել, եւ ասաց, որ կարող է խոսել միայն իր անունից` որպես պատգամավոր, ինչպես նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, ով տասը տարի աշխատել է Հայկ Գեւորգյանի հետ։
«Ես, իհարկե, ինձ իրավունք չեմ վերապահում իրավական համակարգին գնահատական տալ, բայց, իհարկե, մեզանից յուրաքանչյուրի համար էլ բազմաթիվ հարցեր կան, որոնք, կարծում եմ, անպայմանորեն պիտի իրենց հստակ պատասխանը ստանան։ Եվ ես հույս ունեմ եւ ակնկալում եմ, որ, ինչպես եւ ոստիկանությունը շեշտեց, առաջիկա մեկ-երկու օրերին բոլոր հարցերի սպառիչ պատասխանը մենք կստանանք», - նշեց Զոհրաբյանը` հավելելով. - «Ես տեղյակ եմ, որ որոշ լրագրողներ դիմել են նաեւ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովին, որը գլխավորում է իմ գործընկեր [նույնպես «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ] Արամ Սաֆարյանը, եւ ես ինքս պիտի հորդորեմ իմ գործընկերոջը` Արամ Սաֆարյանին, որ ամենայն մանրամասնությամբ եւ հետեւողականությամբ հետամուտ լինի այս գործի բոլոր մանրամասներին»։
Հարցին` որպես Հայկի երկարամյա գործընկեր, հավատո՞ւմ է, որ նա կարող էր վրաերթի ենթարկել մարդուն եւ անօգնական թողնելով հեռանալ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Եկեք հիմա իմ անձնական տեսակետը ձեռնպահ մնամ հայտնելուց, որպեսզի դա ինչ-որ կողմնակալ գնահատական չհնչի»։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը տեղի ունեցածը որակեց քաղաքական հետապնդում Հայկ Գեւորգյանի եւ ազատ մամուլի նկատմամբ։ Ասաց` կասկած չունի, որ սա իշխանությունների սարքած գործն է, ընդ որում` ոչ պրոֆեսիոնալ ձեւով։
«Շատ մեղմ դիվանագիտական լեզվով ասած` իշխանության ներկայացրածը անհեթեթություն է։ Իշխանությունը դրանով իրեն դրել է առնվազն ծիծաղելի վիճակի մեջ։ Խորապես դատապարտում եմ։ Իշխանության կողմից այս քայլը համարում եմ ոչ միայն անխոհեմություն, այլեւ` տրամաբանության բոլոր ամենալայն սահմաններից դուրս, որով իշխանությունը ինքն իրեն ուղղակի խայտառակ է անում հերթական անգամ», - հայտարարեց Շահնազարյանը։
Խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը իրավիճակը «աբսուրդային, օրինականությունից դուրս» որակեց: «Ժառանգության» պատգամավորը, այդուհանդերձ, չցանկացավ գնահատել` արդյո՞ք սա ոստիկանապետի անձնական վրեժխնդրությունն է, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ ասի` վրեժխնդրություն է, թե ոչ, բայց որ պրոցեսը, գործողությունը անընդունելի է` դա միանշանակ է։ Ինքը [Հայկ Գեւորգյանը] չեմ կարծում, որ երբեւիցե խուսափել է քննությունից, եւ առավել եւս` շատ հրապարակային գործունեություն է ծավալել, առավեւ եւս` որ իր աշխատավայրը Կենտրոն ոստիկանության կողքին է եղել», - ընդգծեց Մարտիրոսյանը` հավելելով. - «Ցանկացած պարագայում, երբ լրագրողի են բռնում, որպես օրենք` առաջին կարծիքը, եւ որպես օրինաչափություն` ճշմարիտ կարծիքը այն է, որ իր գործունեության հետ կապված է»։
Եթե լինի միջնորդություն լրագրողի խափանման միջոցը փոխելու համար, ապա, Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, «Ժառանգություն»-ը կստորագրի այն:
Երեւանյան մի շարք թերթեր շաբաթ օրը առաջին էջին Հայկ Գեւորգյանի լուսանկարն են հրապարակել` պահանջելով ազատ արձակել գործընկերոջը:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը ասաց` կասկածից վեր է, որ սա քաղաքական հետապնդում է։
«Օրենքով, ճանապարհատրանսպորտային պատահարները, նույնիսկ եթե մահ է առաջացրել, համարվում են անզգույշ հանցագործություն։ Այսինքն` այնպես չէ, որ դիտավորությամբ ինչ-որ հանցանք է գործել, եւ մարդուն պետք է ձերբակալել։ Ո՞ւմ շահերից է բխում այս կալանքը, ո՞ւմ է դա ձեռնտու` դա ո՛չ հասարակության պահանջն է, ո՛չ տուժողը, չեմ կարծում, որ այդպիսի պահանջ է ներկայացրել, ի՞նչ իմաստ ուներ Հայկ Գեւորգյանի նման ճանաչված, հայտնի, խաղաղ, զգույշ, հավասարակշիռ մարդուն կալանավորել եւ տանել «Նուբարաշեն» եւ երկու ամսվա կալանքի սանկցիա տալ։ Ես ուղղակի ապշած եմ, ես բառեր չունեմ, չեմ կարողանում բացատրություն գտնել այս արարքին, որ իշխանությունը թույլ է տվել», - հայտարարեց Օհանյանը։
«Հրապարակ»-ի խմբագրի խոսքով` եթե առաջիկա օրերին իշխանությունները չուղղեն սխալը եւ չփոխվի լրագրողի խափանման միջոցը, կարելի է հետեւություններ անել, որ երկրում մթնոլորտ է փոխվում, եւ իշխանություններն այլեւս չեն հանդուրժելու քննադատությունը:
«Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանն էլ կարծիք հայտնեց, թե այն ձեւը, որ ընտրել է ոստիկանությունը` բեմադրելու համար այս «կատակերգությունը», միայն ծիծաղ եւ կարեկցանք է առաջացնում համակարգի հանդեպ: Խմբագրի խոսքով` եթե իսկապես հետախուզում եղել է ու շուրջ տասը օրվա ընթացքում չեն գտել լրագրողին, ուրեմն` մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պետք է պաշտոնանկ արվեն։
«Այստեղ հարց է առաջանում. եթե խնդիրը վերաբերեր ոչ թե մեր գործընկերոջը, այլ որեւէ դիվերսիոն խմբի, որը ներթափանցել է թշնամական նպատակով Հայաստան, այդ ոստիկանություն կոչվածը ինչպե՞ս էր հայտնաբերելու այդ մարդկանց, եթե 10 օր իրենց աչքի առաջ գտնվող մարդուն չեն կարողանում հայտնաբերել», - ասաց «Երկիր»-ի խմբագիրը` շարունակելով. - «Ինձ հիշեցնում է 90-ական թվականների կեսերը, երբ որ հայտնի ոստիկանապետը կարծում էր, որ ինքը վերջն է, եւ իր դեմ խաղ չկա։ Ուղղակի այդ ավանդույթները կարծես փորձ է արվում հիմա վերականգնել ոստիկանությունում, որը, կարծում եմ, հասարակությունը այլեւս 90-ականներինը չէ եւ չի հանդուրժի դա»։
Եսայանը տեղեկացրեց, որ եթե կալանքի միջոցը փոխելու միջնորդության համար ստորագրահավաք լինի, Դաշնակցությունը եւս կմիանա: