«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, ասաց, թե ըստ ընկերության տվյալների` բաժանորդները իրենց միլիարդների [դրամ] հասնող պարտքեր ունեն: «Ավելի լավ է` թիվը չասեմ», - ասաց նա:
Պատրիկ Լորենն ասաց, թե անցյալ տարի ընկերությունը 5500 դատական հայց էր ներկայացրել բաժանորդների դեմ, 2010-ին այս թիվն ավելի քան կրկնակի է եղել` 12 հազար հայց:
«Կան մարդիկ, ովքեր ուղղակի չեն ուզում վճարել», - ասաց Լորենը` միաժամանակ նշելով, որ տարեցտարի բաժանորդներն ավելի ու ավելի կանոնավոր են վճարումները կատարում:
Մինչդեռ վերջին օրերին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում Կոտայքի եւ Արարատի մարզերի որոշ գյուղերի բնակիչներ պնդում էին, որ իրականում պարտքեր չունեն, վճարումները կատարել են, եւ «Հայջրմուղկոյուղին» ԴԱՀԿ-ի միջոցով իրենցից ապօրինի գանձումներ է անում:
Ի պատասխան բաժանորդների այս պնդումներին` Պատրիկ Լորենը հարցադրում հնչեցրեց` ո՞ւմ են վճարել:
«Եվ չնայած այն բանին, որ ցույց են տալիս որոշակի կտրոններ, մենք տարիներ շարունակ ասում ենք, որ վճարումներ կատարեն միմիայն բանկերում եւ փոստային բաժանմունքներում: Ում են վճարել նրանք, դա արդեն իրենց անհատական որոշումն է: Եվ ինչպես ամբողջ սպասարկման տարածքում, այնպես էլ այս գյուղի բաժանորդների հետ պատրաստ ենք կազմել վճարման ժամանակացույց, որպեսզի հնարավորություն ունենան վճարել», - ասաց նա:
Գյուղերում մարդիկ «Հայջրմուղկոյուղու» հետ առնչություն են ունենում տեսուչների միջոցով: Գյուղացի բաժանորդները պատմում են, որ տեսուչներն իրենց խորհուրդ են տալիս վճարել ամսական 1000 դրամ, եւ ասում, որ դրանով հարցը կփակվի: Սակայն տարիներ անց բաժանորդները հայտնվել են փաստի առջեւ եւ հայտնաբերել, որ մեծ պարտքեր ունեն կուտակած: «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենն այս կապակցությամբ ասաց` «մի' արեք այդպիսի բան»:
«Եթե վճարել եք, ու դա չի երեւում փաստաթղթերում, ապա դատի տվեք նրանց, ում վճարել եք: Դուք հաստատ մեզ կօգնեք, որովհետեւ մենք ուրախ կլինենք, որ ձեր վճարումները երեւան: Մեր աշխատակիցներին արգելված է գումար վերցնել, բայց քանի որ դա Հայաստանում սովորություն է, դուռը թակում են, մարդիկ վճարում են այդ 1000 դրամները», - ասաց Լորենը:
Պատրիկ Լորենը դժգոհեց տեսուչների աշխատանքից եւ ասաց, որ «Հայջրմուղկոյուղու» 1-71 թեժ գիծը գործում է հենց այդ նպատակով, որ մարդիկ, աշխատակցի հետ խնդիր ունենալու դեպքում, անմիջապես հայտնեն իրենց բողոքները:
Լորենը չընդունեց այն պնդումը, որ «Հայջրմուղկոյուղին» օգտվում է այն հանգամանքից, որ գյուղացիները լավ չգիտեն իրենց իրավունքները, հետեւողական չեն դատարաններում իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, քանի որ վստահում են տեսուչներին: Եվ հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը հազարավոր հայցեր է ներկայացրել բաժանորդների դեմ` անտեսելով քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետի հանգամանքը: Նա զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ բաժանորդները դատարանում չեն պաշտպանում իրենց իրավունքները: Բաժանորդներն իրենց հերթին այդ իրավիճակը պայմանավորում են տեսուչներին վստահելով, որոշ դեպքերում էլ` ծանուցագրեր չստանալու պնդումներով:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է ասել, որ «Հայջրմուղկոյուղին» ունի հրաշալի կառավարման համակարգ, բայց բաժանորդները միեւնույն է չեն վճարում, պատասխանեց. - «Իհարկե, իդեալական բան չկա, մենք զրոյից ենք սկսել, խնդիրներ ունենք, ունենք գյուղեր, որոնք քիչ ջրամատակարարում են ստանում, բայց աշխատանքներ ենք տարվում, ջանքեր ենք ներդնում: Եվ իհարկե, այդ ներդրումները իրականացնում ենք այն մակարդակով, որքանով որ պետությունն է ի վիճակի վերցնել օտարերկրյա դոնորներից», - ասաց Լորենը:
Հարցին, թե արդյո՞ք համարժեք է «Հայջրմուղկոյուղու» կատարած աշխատանքն ու ընկերության պահանջները, Լորենը պատասխանեց. - «Մենք շատ բարելավման ծրագրեր ենք իրականացրել: Իհարկե, մենք դեռ չենք հասել այն մակարդակի, որ Եվրոպայում կա, բայց նաեւ պետք է հասկանաք, որ Եվրոպայում ջրի մատակարարման վճարը 10 անգամ ավելի է, քան Հայաստանում», - ասաց նա` միաժամանակ ընդունելով, որ Հայաստանի եւ Եվրոպայի կենսամակարդակը նույնպես համեմատելի չէ:
Ինչ վերաբերում է «Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրենի եւ գյուղացի բաժանորդների պնդումների հակասություններին, ապա Պատրիկ Լորենը պատրաստակամություն հայտնեց բողոքներ ներկայացնող բաժանորդներին լսել` այցելելով, մասնավորապես, Դաշտավան գյուղ: