74 մարդ զոհվել է, մոտ 1000-ը վնասվածքներ են ստացել երեկ Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում կայացած ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների հետեւանքով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Մահացածների մի մասը, ըստ որոշ տեղեկությունների, անվտանգության աշխատակիցներ են։
Բռնությունները եւ անկարգությունները սկսվել են «Ալ-Ահրի» թիմի նկատմամբ «Ալ-Մասրի» թիմի 3։1 հաշվով հաղթանակից հետո։
Քաղաքական գործիչները երկիրը ժամանակավորապես կառավարող ռազմական խորհրդին մեղադրում են ֆուտբոլային հանդիպման ժամանակ անվտանգության պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու եւ ողբերգությունը չկանխելու համար։
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է 47 մարդու ձերբակալության մասին։
Reuters-ը նշում է, որ սա Եգիպտոսում տեղի ունեցած ամենաարյունալի բախումն է մոտ մեկ տարի առաջ երկրի նախագահի պաշտոնից Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո։