Մատչելիության հղումներ

Ֆուտբոլ՝ հանուն կյանքի


Լրագրողներ, իրավաբաններ, տնտեսագետներ, հաշվապահներ եւ տարբեր բուհերի ուսանողներ, որոնցից շատերը ծանոթացել էին ինտերնետով, հավաքվել էին ֆուտբոլ խաղալու: Խաղը զուտ ընկերներով հավաքվելու հերթական առիթը չէր:

Դրա նպատակը ծանր հիվանդությամբ տառապող փոքրիկ էլեն Դիլանյանի բուժման համար գումար հավաքելն էր:

«Այսօրվա ընթացքում բոլոր ցանկացողները դահլիճում տեղադրված արկղերում կարող են գումար գցել՝ իրենց օգնությունը ցուցաբերելով Էլենին», - ասաց Խաչատուրը:

Երեւանում եւ Իսրաելում բուժման կուրս անցնելուց հետո Էլենին տեղափոխել են Գերմանիա, որտեղ բուժվում է առ այսօր, իսկ բուժման համար պահանջվող գումարը շատ մեծ է:

«էլենը բավականին մեծ հնարավորություններ ունի բուժվելու, եւ մենք պարզապես իրավունք չունենք չաջակցելու նրան», - նշեց «Օգնենք հայ մանուկներին» հասարակակակն կազմակերպության անդամ Քրիստինա Պողոսյանը:

Նա նշեց, որ հինգ ամիսների ընթացքում տարբեր միջոցառումների շնորհիվ մոտ տասը հազար ԱՄՆ դոլար են փոխանցել Էլենի հաշվեհամարին:

Այն դիտարկմանը, որ մարդկանց մեջ որոշակի թերահավատություն կա տարբեր բարեգործական միջոցառումների նկատմամբ եւ մտավախություն, որ իրենց հանգանակությունը չի հասնի հասցեատիրոջը, Քրիստինան արձագանքեց. - «Յուրաքանչյուր ակցիայից հետո, երբ գումար ենք փոխանցում Էլենի հաշվեհամարին, փոխանցման կտրոնը տեղադրում ենք մեր fecebook-ի էջում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որքան գումար է փոխանցվել»:

Այս անգամ մրցում էին «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության եւ Մադրիդի «Ռեալ»-ի հայկական ֆան ակումբի թիմերը: Վերջինս Էլենին օգնելու նպատակով արդեն երկրորդ բարեգործական խաղն է անցկացնում:

Խաղն ավարտվեց «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության թիմի հաղթանակով` 12-10 հաշվով:


please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG