Թուրքիայում առանց համապատասխան թույլտվության աշխատող հայերի եւ վրացիների մեծ մասը այժմ զանգվածաբար եւ հարկադրված վերադառնում են։ Պատճառը թուրքական միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն են, որ զգալի դժվարացնում են կարգավիճակ չունեցող օտարերկրացիների երկարաժամկետ բնակությունը այդ երկրում:
Մինչ օրենքի փոփոխությունը շատերը Թուրքիայում մնալու համար իրենց եռամսյա տուրիստական վիզայի ժամկետի ավարտից հետո հատում էին սահմանը, ապա` անմիջապես վերադառնում, կրկին ստանում մուտքի արտոնագիր եւ շարունակում ապրել եւ աշխատել երկրում: Այժմ, սակայն, օրենսդրական փոփոխությունից հետո, որ ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, նրանք երեք ամիս Թուրքիայում գտնվելուց հետո նոր վիզա ստանալու համար պետք է սպասեն առնվազն երեք ամիս: Իսկ թույլատրվածից ավելի մնալու դեպքում պետք է տուգանք վճարեն, ինչը շատ-շատերը չեն կարող իրենց թույլ տալ:
Hurriyet Daily News թուրքական պարբերականի հայազզի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն զրուցել է վերադարձողների հետ:
«Բավականին վախեցած են, եւ վախեցած են այստեղ [թույլատրվածից] ավելի մնացածները, որ փետրվարի 1-ին պարտավորված են լինելու տուրք տալ։ Այդ պատճառով էլ հիմիկվանից սկսել են Թուրքիայից դուրս գալ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հայազգի լրագրողը։
«Այս վերջին օրերի ընթացքում բավականին ետդարձ կա` դեպի Վրաստան, դեպի Հայաստան, մենք էլ ականատես եղանք։ Ասում են` «շատ քիչ դրամ ենք աշխատում այստեղ, եւ այդ գումարներով ջանում ենք հոգալ մեր երեխաների, մեր ընտանիքի ծախսերը», եւ բավականին վախենում են, թե նման ընթացքի դեպքում ինչ կկատարվի իրենց հետ, որովհետեւ բավական աղքատ ընտանիքներ ունեն` թե՛ վրացիները, թե՛ հայաստանցիները, Վրաստանի հայեր եւս կային, Վրաստանում բնակվող ադրբեջանցիներ։ Շատ վատ է իրենց վիճակը հիմա», - ասաց Վերջիհան Զիֆլիօղլուն։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտել է Թուրքայի նոր միգրացիոն քաղաքականությունը` հայտարարելով, որ թուրքերը սկսել են իրագործել հայերին վտարելու իրենց սպառնալիքները։