Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով վերջերս կուսակցության Արարատի տարածքային կառույցում տեղի ունեցածին, կարծիք հայտնեց, թե նշվածը իշխող Հանրապետական կուսակցության ճնշումն է «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ:
Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի Արարատի տարածքային կառույցում կուսակցությունից դուրս գալու տասնյակ դիմումներ են գրվել: Իսկ ԲՀԿ-ի Արարատ եւ Վեդի քաղաքների տարածքային կառույցի նախկին փոխնախագահ Կարեն Խաչատրյանը կուսակցությունից դուրս գալուց հետո նշանակվեց Արարատի ոստիկանապետ: ԲՀԿ-ի Արարատի մարզային կառույցի ղեկավարի ներկայացմամբ, ստացված 58 դիմումների մի մասը կեղծ են եղել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դա կարելի՞ է գնահատել որպես քաղաքական ճնշում իշխող Հանրապետականի կողմից, Բոստանջյանը պատասխանեց. - «Ես մտածում եմ, որ, ըստ էության, ըստ տրամաբանության եւ ըստ էթիկայի այդպիսի բան չպետք է լիներ, բայց երեւի իրականությանը համապատասխանում է»:
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հինգշաբթի օրը իր ստորագրությունը դրեց «Ժառանգության» եւ ՀՅԴ պատրաստած ու խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված դիմումի տակ, որով Նիկոյանից խնդրում են խորհրդարանական լսումներ հրավիրել` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ: Այդպիսով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միացավ խորհրդարանական ընդդիմության պահանջին` ԱԺ-ում քննարկել նշված հարցը:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս քայլը կարելի է համարել ԲՀԿ-ի պատասխանը Հանրապետականին, Բոստանջյանը ասաց. - «Մենք չենք առաջնորդվում նման ինտրիգներով, րոպեական որոշումներով: Կան ավելի բարձր մակարդակով մարդիկ, որոնք առողջ տրամաբանությամբ են առաջնորդվում»:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի վրա ճնշումների մասին խոսակցություններին` ասաց. - «Նախ ասեմ, որ տարբեր քաշային կատեգորիաների մասին ենք մենք հիմա խոսում: Հանրապետականը 20-ամյա քաղաքական ուժ է, որի ակունքները գալիս են դեռ անկախության ժամանակաշրջանից: Իսկ ինչ մնում է կազմաքանդելուն, ապա Հանրապետականն այն եզակի քաղաքական ուժերից է Հայաստանի քաղաքական դաշտում, որը չի գնում եւ երբեք չի գնացել ընդդեմ ինչ-որ մեկի: Մենք պայքարում ենք հանուն մեր պետության հզորացման եւ մեր ժողովրդի խնդիրների: Իսկ այդ մանր-մունր նմանատիպ լուրեր տարածողները, կարծում եմ, նպատակ ունեն Հանրապետական անունը շոշափելով իրենց վրա ուշադրություն դարձնել»:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի երեկվա քայլին` միանալ «Ժառանգության»-ը եւ ՀՅԴ-ին ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրելու պահանջով` Շարմազանովը ասաց. - «Տարօրինակ է նման պահվածքը: Իսկ կոնկրետ իմ կոալիցիոն գործընկերների` ստորագրություն դնելը ես կարող եմ որպես քաղաքական հնարք դիտարկել… Առնվազն տարօրինակ է ոչ միայն ինձ համար, այլ նաեւ մեր գործընկերների համար` ինչո՞ւ իրենք մայիսին չէին բարձրաձայնում: Կոալիցիոն ուժերը` «Օրինաց երկիր»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը` երեք քաղաքական ուժեր միասին համահեղինակ են բարեփոխված Ընտրական օրենսգրքի: Ես գոնե կոալիցիոն որեւէ ուժից, այդ թվում նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի իմ գործընկերներից հրապարակային ելույթ չեմ լսել համամասնական ընտրակարգի հետ կապված»:
Դիտարկմանը, որ, ըստ Արամ Սաֆարյանի, անցումը համամասնական 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրում, Շարմազանովը արձագանքեց. - «Ես շատ ուրախ եմ, որ իրենց ծրագրում կա: Ուրեմն մայիսին, երբ նախաձեռնել էին Հանրապետականի եւ «Օրինաց երկրի» հետ այդ բարեփոխված օրենսգրքի իրականացումը, չէ՞ին կարեւորում այդ դրույթը, հիմա՞ են կարեւորել, թե՞ իրենց կուսակցության ծրագրին են դեմ գնացել»:
Ինչ վերաբերում է «Օրինաց երկրի» դիրքորոշմանը, ապա կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե, իրենց կարծիքով, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը «ժամանակավրեպ է»:
Այսօր մամուլում նաեւ տեղեկություն էր տարածվել, թե երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել իշխող կոալիցիայի ղեկավարների հանդիպում: Էդուրադ Շարմազանովը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ «սովորական աշխատանքային հանդիպում է եղել»: