Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը հանգստության կոչ է անում Թուրքիային


«Ես կոչ եմ անում հանգստության, բազմաթիվ ֆրանսիական ընկերություններ կան Թուրքիայում, եւ մենք շատ կարեւոր առեւտրային եւ տնտեսական հարաբերություններ ունենք», - այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն։

«Մենք Թուրքիայի կարիքն ունենք, եւ Թուրքիան մեր կարիքն ունի, եւ ես կարծում եմ` ողջամտությունը կհաղթահարի զգացմունքները», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո Canal+ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Որպես արտգործնախարար` ես կարծում եմ, որ խորհրդարանի նախաձեռնությունը տեղին չէր: Սակայն այսպես է որոշել խորհրդարանը, եւ ես ցանկանում եմ իմ թուրք բարեկամներին կոչ անել` հանգստություն պահպանել», - հայտարարել է Ժյուպեն։

«Թուրքիան հզոր երկիր է, հզոր տնտեսական եւ քաղաքական տերություն, մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք նրա հետ։ Չնայած զգացմունքային արձագանքներին` ես վստահ եմ, որ մենք կվերադառնանք կառուցողական հարաբերություններին: Ես պարզում եմ ձեռքս` հույսով, որ մի օր այն կսեղմեն», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG