Մատչելիության հղումներ

Էրդողանը «ռասիստական» է որակում ֆրանսիական օրինագիծը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է նախօրեին Ֆրանսիայի Սենատի ընդունած` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը եւ այն որակել է «խտրական եւ ռասիստական»։

«Ֆրանսիայում ընդունված օրինագիծը համազոր է խտրականությանը, ռասիզմին եւ ոտնահարում է մտածողության ազատությունը», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը այսօր իր երկրի խորհրդարանում։

Նա նաեւ վստահեցրել է, թե Թուրքիան «փուլ առ փուլ» պատասխան միջոցներ է ձեռնարկելու Ֆրանսիայի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG