Մատչելիության հղումներ

Չինական նոր տարին Հայաստանում


Չինաստանում ամանորը այս տարի նշում են հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 15-ը: Տոների վերջին օրը չինացիները նշում են լապտերների տոնը:

Չինացիները Նոր տարին նշում են լուսնային օրացույցի 1-ին օրը: Նրանց համար Նոր տարին ընտանեկան տոն է, որը նշում են 15 օր շարունակ:

Նոր տարին չինացիների գլխավոր տոներից է: Հայաստանաբնակ չինացիները պատմում են, որ այս տարի հայերի հետ միասին նշել են հայկական ամանորը, հիմա էլ պատրաստվում են նշել չինական Նոր տարին:

Վիշապը շատ մեծ նշանակություն ունի չինական ավանդապատումների մեջ, այս պատճառով էլ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին կից Կոնֆուցիուս ինստիտուտի չինական կողմի տնօրեն Լի Մեյը նշեց, որ իրենք այս տարվանից մեծ սպասելիքներ ունեն:

Ինստիտուտի չինարեն լեզվի դասախոս Փըն Յինգը պատմում է. - «Այս օրերի ընթացքում մենք տարբեր բաներ ենք անում: Օրինակ՝ հունվարի 23-ին պատրաստում ենք տարբեր ուտեստներ: Երկու օր առաջ զարդարում ենք մեր տները: Ամեն օրվա համար տարբեր միջոցառումներ ունենք»:

Փըն Հինը նշում է, որ իրենք ավելի շատ ուտում են պելմենի, լապշա, իսկ քաղցրավենիքը ուտում են փետրվարի 15-ին․ - «Երբ պատրաստում ենք պելմենին, մեջը դնում ենք կոպեկ, կամ ինչ-որ մի բան, եւ տարին հաջողակ է լինելու այն մարդու համար, ում ընկնում է այդ կտորը»:

Չինարեն լեզվի դասախոս Լու Վեյը նշում է, որ երեկվանց արդեն սկսել են տոնել Նոր տարին․ - «Երեկ մենք միասին հավաքվել էինք, ճաշում էինք: Նայեցինք CCTV` չինական համաշխարհային հեռուստաալիք է, լավ համերգային ծրագիր էր»:

Լու Վեյը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ Հայաստանում Նոր տարին նշեն այնպես, ինչպես նշում են Չինաստանում․ - «Իհարկե, այստեղ մարդկանց մեծամասնությունը չի տոնում չինական Նոր տարին: Բայց սարսափելի ոչինչ չկա: Մենք միասին կհավաքվենք, տանը կնշենք եւ կարծում եմ տարբերություն չի լինի»:

please wait

No media source currently available

0:00 0:05:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG