Շատ ծնողներ բացասաբար են վերաբերվում իրենց երեխաների` ձախլիկ լինելու փաստին, մինչդեռ բազմաթիվ հանրահայտ գործիչներ, նկարիչներ ու երաժիշտներ հենց ձախլիկներ են եղել։
Հոգեբան Իրինա Բաղդասարյանը բացատրում է, որ խորհրդային տարիներից եկած սովորություն է միայն աջով գրելը, քանի որ այդ տարիներին բոլորին նույն ստանդարտի էին բերում: Եթե դպրոցականների համար սահմանված էր աջով գրելը, ուրեմն բոլորն անխտիր պետք է գրեին աջով:
Տարրական դասարանների դասվար Աննա Հակոբյանի դասարաններից մեկում աշակերտների թիվը 23 է, երեխաներից երեքը ձախլիկ են: Աննան երեք երեխաների մեջ նույն հատկանիշներն է նկատում` ավելի ընդունակ են, անկաշկանդ շփման մեջ, շատ խելացի, բայց միաժամանակ՝ ծույլ:
Հանրահայտ ձախլիկներից էին Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Ժաննա դը Արկը, Լեոնարդո դա Վինչին, Իսահակ Նյուտոնը, Չարլի Չապլինը, Նիկոլո Պագանինին, Բեթհովենն ու Մոցարտը, Արիստոտելն ու Պուշկինը եւ շատ այլոք:
Հոգեբանը բացատրում է, որ ձախլիկների աշխարհընկալումը մի փոքր տարբերվում է աջլիկների աշխարհընկալումից:
«Կա տեսություն, որ ձախլիկներն ավելի զարգացած են: Բայց այնպես էլ չէ, որ եթե մարդը ձախլիկ է, ուրեմն հանճար է: Եթե դու զարգացնես դա, հնարավոր է բերես դրան, որ դառնա ավելի զարգացած ու արտասովոր»,-ասում է հոգեբանը:
Իրինա Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ծնողներին ամեն դեպքում ընդունել երեխային այնպես, ինչպես որ կա: Նախատելու փոխարեն փորձել օգնել հասկանալ, թե որ ուղղությունն է նախընտրում երեխան, եւ ձախլիկությանն էլ երբեք չխոչընդոտել: