Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցին, թե ում են սատարելու իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, հայտարարեց. - «Եթե մեր նախագահի կողքը նվագելու կարիք լինի, ես դա սիրով կանեմ»:

«Ուրիշ ոչ մի քաղաքական բանի չեմ ուզում մասնակցել: Չեմ էլ հասկանում: Ուղեղս էլ այդքան չի հասնում. չգիտեմ` ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ: Միշտ, երբ հավաքվում են, բոլորը կարծիքներ են հայտնում, բոլորը պրեզիդենտ են ու բոլորը վարչապետ են, բոլորը ամեն ինչ գիտեն` ես չգիտեմ: Սիրում եմ մեր նախագահին, ու մեր ֆիլհարմոնիկն է սիրում: Իր շնորհիվ մենք այսքան տարի գոյություն ունենք: Ու իր համար նվագելու կարիք որ լինի, մենք կողքն ենք: Կողքն ենք` որպես մարդ, որպես քաղաքական ուժ չէ», - հավելեց նա:

Մեկնարկած տարվա առաջին համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում Էդվարդ Թոփչյանը անդրադարձավ նաեւ նվագախմբի առանձին երաժիշտների` արտասահմանից ստացած հրավերներին: Տարեվերջի ասուլիսին, հիշեցնենք, նա հայտարարել էր, որ շուրջ մեկ տասնյակ երաժիշտներ տարեսկզբին պատրաստվում են մեկնել արտասահման:

Նա ասաց, որ իրեն հաջողվել է ետ պահել երաժիշտներից ոմանց: Բայց գնացողներ էլ եղել են. - «Մի քանիսին կորցրեցինք: Եվ դա բնական է, որովհետեւ մարդիկ ավելի լավ պայմաններ են ստանում եւ գնում են»:

«Հիմա պետք է այնպես անենք, որ ավելի չկորցնենք», - շարունակեց Թոփչյանը. – «Բայց ես հույս ունեմ, որ այդ մարդիկ, ովքեր մեր ֆիլհարմոնիկի կողքին են` մեր նախագահը, մեր «ՎիվաՍելլ»-ը ժամանակի ընթացքում իրենք էլ ամեն ինչ կանեն, որ ֆիլհարմոնիկը է'լ ավելի լավ լինի: Ես իրենցից անսահման շնորհակալ եմ»:

Մեկնարկած տարվա ընթացքում շարունակվելու են ոչ միայն ավանդական դարձած ուրբաթօրյա համերգները, այլեւ իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր արտասահմանից հրավիրված անվանի երաժիշտների հետ: Նախատեսված են նաեւ նվագախմբի հյուրախաղերը տարբեր երկրներում:

Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում