Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ում երեկ ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցելով տեղեկությունը` հավելեց. - «Հայաստանի կառավարությունը, անձամբ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանը շատ շահագրգիռ է, որպեսզի մենք կարողանանք հարցին տալ դրական եւ խոհեմ լուծում»:
Վերջին օրերին հասարակական հնչեղություն է ստացել Թբիլիսիից ստացված լուրը, որ ներկայիս սեփականատերը պատրաստվում է վաճառել Վոզնեսենկսայա, 12 հասցեում գտնվող բնակարանը, որտեղ մեր մեծ բանաստեղծը ապրել է իր ընտանիքով 1909 թվականից մինչեւ իր կյանքի վերջը` 1923 թվականը, եւ որտեղ նրա մահից հետո եւս 30 տարի շարունակել է բնակվել նրա ընտանիքը` մինչեւ Հայաստան տեղափոխվելը: Գնորդը «Ջոջիա Թուրան» անունով մի կազմակերպություն է:
Ասուլիսում խնդիրը հանգամանորեն ներկայացրեց Հովհաննես Թումանյանի թոռնուհին` բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը: Նա այս հարցով 1998 թվականից ի վեր դիմել է մեր երկրի նախագահներին, վարչապետներին` որպեսզի պետությունը միջոցներ գտնի եւ գնի Թումանյանի թբիլիսյան բնակարանը, որի սեփականատերը վրացի մի գործարար է, ով դեռ տարիներ առաջ պատրաստ էր վաճառել բնակարանը: Կոնկրետ քայլեր, սակայն, այդպես էլ չեն արվել:
Սաֆրազբեկյանը պատմեց նաեւ, որ երբ 1952 թվականին բանաստեղծի տիկնոջ` Օլգա Թումանյանի գլխավորությամբ ընտանիքը տեղափոխվեց Երեւան եւ բնակվեց նորակառույց Թումանյանի տուն-թանգարանի բնակելի մասում, Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող այդ 6 սենյականոց բնակարանը բաժանվեց երկու մասի: 2 սենյակներում շարունակեց ապրել բանաստեղծի ավագ որդու` Մուշեղ Թումանյանի ընտանիքը (այսօր այդ հատվածում ապրում է Թումանյանի ծոռնուհին` Օլեսյա Կոլեսնիկովան): Իսկ մնացած 4 սենյակները` 120 քառակուսի մետր տարածքով, վերածվեցին Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանի, որը գործեց մինչեւ Խորհրդային Միության փլուզումը:
Նորանկախ Վրաստանում, ինչպես ամբողջ հետխորհրդային տարածքում, շատ գրադարաններ փակվեցին, սեփականաշնորվեց նաեւ Թումանյանի անվան գրադարանի տարածքը:
Տարածքի սեփականատեր վրաց գործարարը` Լեժավա ազգանունով, մեծ հարգանք տածելով բանաստեղծի հիշատակի հանդեպ, այդպես էլ չի օգտագործել այդ տարածքը եւ Սաֆրազբեկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է վաճառել տարածքը հայկական կողմին:
Սաֆրազբեկյանը պատմեց, որ 2004 թվականին Լեժավան ասել էր, որ պատրաստ է 25 դոլարով վաճառել բնակարանը. - «Ես շատ դիմեցի ե'ւ նախարարին, ե'ւ… ամեն տեղ: Մի խոսքով, ես չկարողացա գտնել այդ գումարը»: