Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը: Ավելին, Թամամյանը հրաժարվել է ծանոթանալ գործի նյութերին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն արդեն ավարտել է Թամամյանի գործի նախաքննությունը եւ այն առաջիկայում կուղարկվի դատարան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով): Բացի այդ, Թամամյանը մեղադրվում է 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ պատժվում է ազատազրկմամբ 2-ից 6 տարով):
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Հովհաննես Թամամյանի մեղադրանքում դրված է երկու դրվագ, որոնցից մեկը վերաբերում է Արաբկիրում տեղի ունեցած սպանությանը, իսկ մյուսը` Գավառում տեղի ունեցած սպանության փորձին: Գլխավոր դատախազի խոսնակը հավելեց, որ առաջադրված մեղադրանքների մասին լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն, երբ գործը ուղարկվի դատարան:
Հովհաննես Թամամյանի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց, որ Թամամյանը պնդում է, թե ինքը հանցագործություն չի կատարել: Ավելին` տեղյակ էլ չի եղել, թե Արաբկիրում տեղի ունեցած սպանության իրական մեղավորը ով է:
«Որեւէ մեկը տեղյակ չի եղել, թե կատարողն ով է: Ինչպես Թամամյանը, այնպես էլ ոստիկանության համապատասխան բարձրաստիճան աշխատակիցները գտնվելիս են եղել Արաբկիրի ոստիկանության բաժնում: Այն պահին, երբ նրանք մտածում են, թե ինչպես կարող են բացահայտել արարք կատարողին, հանկարծ օպերատիվ աշխատակիցները գալիս են քննիչի հետ միասին, հայտնում են, որ արդեն իսկ այդ անձնավորությունը պարզվել է, թե ով է: Նա գտնվել է հիվանդանոցում եւ հայտնել է, թե դեպքը ինչպես է կատարվել ու ինքը ինչ է արել: Մինչ դա որեւէ մեկը իրականում տեղյակ չի եղել», - հայտարարեց փաստաբանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է միայն Հովհաննես Թամամյանը պատասխանատվության ենթարկվել, փաստաբանն ասաց` «այ, այդ հարցին ես հստակ պատասխանել չեմ կարող»:
Ի դեպ` փաստաբանը տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում Հովհաննես Թամամյանը նաեւ մեղադրվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, սակայն նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել ապացուցել մեղադրանքը եւ այդ մասով գործը կարճվել է:
Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատեց, որ նախաքննության փուլում ստացվել էին որոշակի տեղեկություններ Թամամյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ, այդ ուղղությամբ կատարվել է քննություն, սակայն բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել եւ այդ մասով մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, այս գործը բավական մեծ հնչեղություն էր ստացել, դրան անգամ անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանը, ով ոստիկանությունում ելույթ ունենալիս կոնկրետ անուններ չտալով` սուր քննադատության էր ենթարկել տեղի ունեցածը:
«Ողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկանները այդ գործը շուռ են տալիս այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը եւ իրական հանցագործը մնում է դրսում: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ամաչում եմ», - հայտարարել էր նախագահը:
Հավելենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու հոգու` ոստիկանության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Խանզադյանին եւ Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանին: Երկուսն էլ մեղադրվում են 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: