Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Այնպես որ, մենք առանձին ենք գնում եւ մեր նախընտրական քարոզչությունը, որ օրվանից օրենքը կֆիքսի, մենք այդ ժամանակից կսկսենք», - նաեւ ասաց Զոհրաբյանը:
Հանրապետականի փոխնախագահի փոխանցմամբ, առայժմ քննարկումներ չեն եղել, թե ովքեր են զբաղեցնելու կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Ցուցակի կազմը հայտնի կդառնա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին տեղի ունենալիք կուսակցության համագումարից հետո: Ամեն դեպքում, Զոհրաբյանի համոզմամբ, ցուցակը կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ մամուլը գրում է, թե Հանրապետականի համամասնական ցուցակի երկրորդ տեղի համար պայքար է ընթանում Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ: Հետեւաբար, Ռազմիկ Զոհրաբյանին հարցրեցինք, թե արդյո՞ք այս հարցում կա լուրջ պայքար:
«Գուցե կա ինչ-որ թեթեւ պայքար, բայց դա չի երեւում: Ասեմ, որ Հանրապետականը ժողովրդավարական կուսակցություն է, այստեղ բոլոր ազատությունները հարգվում են, եւ այդ հարցերը կորոշվեն քննարկման ընթացքում: Բայց, ամեն դեպքում, քանի որ մենք նախագահական պետություն ենք, ինչպես նաեւ նախագահական կուսակցություն ենք, ապա մեզ մոտ նախագահի խոսքը առաջնային է: Ինքը ի վերջո կասի ինչպես լինի», - պատասխանեց Ռազմիկ Զոհրաբյանը:
Հանրապետականի փոխնախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Հանրապետականի համամասնական ցուցակում օլիգարխներ եւ գործարարներ չեն լինելու:
«Իսկապես, ժամանակին նախագահն էլ է ասել, որ աշխատենք համամասնական ցուցակում օլիգարխների մասնակցությունը մինիմումի բերել: Գուցե մեկ-երկու հոգի լինեն, բայց հիմնականում չեն լինելու: Դրա համար կա մեծամասնական համակարգ: Այնտեղ կդնեն, կընտրվեն ե՛ւ գործարարներ, ե՛ւ ով ուզում է», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:
Հանրապետականի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ընտրություններին ընդառաջ` նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով, գրեթե ամեն օր Աբրահամյանը լինում է կուսակցությունում եւ համակարգում է այդ աշխատանքները: Նրա հետ միասին այդ աշխատանքներին մասնակցում են նաեւ պաշտոնատար անձինք. - «Ես տեսնում եմ, որ Հովիկ Աբրահամյանը ամեն օր էլ առավոտից գալիս է, մինչեւ ուշ երեկո մարդիկ է ընդունում, խոսում է: Որ օրերին էլ այստեղ չի լինում, ուրեմն մարզերում է, ինչ-որ խնդիրներ է լուծում շտաբի հետ կապված: Այսինքն, ակտիվ շտաբային աշխատանք է գնում: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են ե՛ւ Միքայել Մինասյանը, ե՛ւ Դավիթ Հարությունյանը, ե՛ւ Արմեն Գեւորգյանը»:
Ռազմիկ Զոհրաբյանը շեշտեց, թե Հանրապետականը գնալու է արդար եւ թափանցիկ ընտրությունների: Իրենք չեն խախտելու եւ թույլ չեն տալու, որ ուրիշները խախտեն:
«Այս ընտրություններին մենք ավելի լուրջ եւ պատասխանատու ենք մոտենում, որովհետեւ դրան հաջորդելու են նախագահական ընտրությունները, եւ եթե հաջող չանցնենք այս խորհրդարանական ընտրությունները, մենք դժվարություն կունենանք նախագահական ընտրություններում», - նշեց Հանրապետականի փոխնախագահը: - «Դրա համար մենք լուրջ մոտենում ենք, որ լինի ե՛ւ ժողովրդավարություն, ե՛ւ թափանցիկ ընտրություններ, որպեսզի հետագայում կասկածներ եւ բողոքներ չլինեն նախագահականում: Այսինքն, եթե մենք շահել ենք մեծամասնություն եւ առաջին տեղում ենք, բնականաբար, մեր շանսերը մեծ են նաեւ նախագահ ընտրելու: Նախագահ ընտրելու ենք ոչ միայն մենք. այսօրվա հուշագրով կոալիցիան պարտավորվել է աջակցել մեր նախագահի թեկնածուին` 2013 թվականին Սերժ Սարգսյանին, եւ կարծում եմ, որ մենք այդ հաջողությունը կունենանք»:
Ռազմիկ Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ փետրվարին ժողովրդական մեծ ալիք կազմակերպելու` ՀԱԿ-ի ծրագրին: Հանրապետականի փոխնախագահն ասաց, թե մինչեւ այժմ ինքը տեսել է Կոնգրեսի մեծ ալիքը եւ չի կարծում, որ Կոնգրեսին կհաջողվի շատ մարդ փողոց դուրս բերել:
«Վերջին հավաքը, որ հայտարարվեց ոստիկանության կողմից` 2650 մարդ: Նշանակում է` հասարակությունը արդեն հետաքրքրություն քիչ է ցուցաբերում Կոնգրեսի նկատմամբ: Բայց պոտենցիալ կա, եւ կարծում եմ, որ ընտրություններին 5 տոկոսի շեմը անցնելու են», - ասաց նա:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ժողովրդի ակտիվությունն այնքան ուժեղանա, որ ՀԱԿ-ի նպատակը` հասնել արտահերթ նախագահական ընտրությունների, իրականություն դառնա, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. - «Ընդդիմությունը անընդհատ հայտարարում է, որ իրենք արտահերթ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, ուզում են գնալ: Բայց դրա անհրաժեշտությունը չկա. ոչ քաղաքական հիմք կա, ոչ էլ հասարակությունն ունի այդ պահանջը: Այսինքն, եթե 500 հազար մարդ գար Ազատության հրապարակ, ասեր` ուզում ենք, գուցե մենք մտածեինք: Բայց այդքան մարդ չեկավ: Պահանջ չկա: Հո մենակ իրենց ասելով չի՞: Ի վերջո, իրենք անընդհատ պնդում էին, որ կլինի [արտահերթ ընտրություններ]` հիմա արդեն պատրաստվում ենք խորհրդարանական ընտրությունների: Այդպես խելոք-խելոք էլ կգան նախագահական ընտրությունների 2013 թվականի փետրվարին»:
Հավելենք, որ ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունը ընդլայնում է իր գրասենյակի տարածքը: Ներկայումս գործող գրասենյակի հարեւանությամբ կառուցվում է նոր մասնաշենքը: Այն պատրաստ կլինի մինչեւ նախագահական ընտրություններ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ նոր մասնաշենքում էլ կտեղակայվի Հանրապետականի նախընտրական շտաբը: