«Մեծ մորս դաջվածքները»` այսպես է կոչվում շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի նոր ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց ճակատագրի մասին։
Ֆիլմը հունվարի 11-18-ը ցուցադրվում է Al Jazeera հեռուստաընկերության եթերում։
Պատմությունը խիստ անձնական է։ Ֆիլմի ընթացքում ռեժիսորը իր ընտանիքի, իր տատի պատմությունն է բացահայտում` պատմություն, որի մասին ինքը եւս երկար ժամանակ չի իմացել։
Խարդալյանը ծնվել է Բեյրութում, այժմ ապրում է Շվեդիայում։ Ասում է` միայն 16 տարեկանում է իմացել Թուրքիայում հայերի ջարդերի մասին` իր ուսուցչից, եւ շատ զարմացել է` տանը երբեք այդ մասին չեն խոսել։ Հետագայում աշխատել է ցեղասպանության վերաբերյալ հնարավորինս շատ փաստեր հավաքել` առանց կասկածելու, որ այդ ուսումնասիրություններն ի վերջո իրեն տուն են բերելու` դեպի իր ընտանիքի պատմությունը։
«Երբեք չեմ սիրել իմ տատիկին` նա ինձ երբեք չէր գրկում, երբեք չէր համբուրում, երբեք ինձ չէր ժպտում», - պատմում է հեղինակը` հավելելով, որ վախենում էր հատկապես իր տատի ձեռքերին եւ դեմքին արված դաջվածքներից։
«Միայն հիմա եմ գիտակցում, թե որն էր այդ տարօրինակ նշանների իմաստը։ Միայն հիմա ես գիտեմ, որ դրանք արվել են բռնության եւ ստրկության համար», - ասում է Խարդալյանը։
Այն, որ իր ընտանիքը եւս արհավիրքի անմիջական կրողն է, Սյուզան Խարդալյանը բացահայտել է Ֆրանսիայում պահվող արխիվների հետ աշխատելիս։ Այնտեղ պահվում էին բազմաթիվ թղթապանակներ, անձնական գործեր` ցեղասպանությունից մազապուրծ հայ աղջիկների մասին, ովքեր բռնաբարվել էին, ստրկացվել Թուրքիայից փախչելու ճանապարհին։ Այդ նկարներում նա զարմանքով հայտնաբերում է իրեն մանկուց ծանոթ դաջվածքները։
Վավերագրական ֆիլմում Սյուզան Խարդալյանը կամաց-կամաց, շերտ առ շերտ վերհանում է իրականությունը եւ ներկայացնում դիտողին, ինչպես ինքն է ժամանակին այդ ցավալի մանրամասները աստիճանաբար վերհանել, համադրել պատմության, իր մանկության ժամանակ լսած շշուկով խոսակցությունների բեկորները։ Տանը ոչ ոք այդ մասին չէր պատմում, ոչ ոք բարձրաձայն չէր խոսում անցյալի մասին։
Ֆիլմի ընթացքում էլ ընտանիքի անդամների պատմությունները կցկտուր են։ Մեծ մոր քույրը դաջվածքները, այդ թվում եւ մատներին դաջված կիսալուսինն ու աստղը բացատրելու համար իր պատմությունն է հորինել։ Ասում է` «փոքր երեխա էինք, այդպես խաղ էինք անում»։
Թե ինչպես են փախել ջարդերից նավակով, ինչպես է քուրդ նավավարը բռնաբարել աղջիկներին եւ թե ինչպես են նրանք անցկացրել հետագա 7 տարիները մինչեւ մանկատուն ընկնելը` ոչ մի խոսք։ Լռությունը կամ մտացածին պատմությունները իրականությունից քողարկվելու համար փոքր թաքստոց են։ Սակայն մոռանալ էլ չի հաջողվում, ինչպես ասում է ֆիլմի մեկ այլ հերոսը։
«Մեծ մորս դաջվածքները» 58-րոպեանոց վավերագրական ֆիլմը անգլերեն լեզվով է։ Սյուզան Խարդալյանը ասում է` մեկ շաբաթ ցուցադրությունը Al Jazeera հեռուստաընկերությամբ այն լսելի եւ տեսանելի կդարձնի շատ վայրերում, որտեղ ֆիլմը դժվար թե հասանելի լիներ։
Սյուզան Խարդալյանը ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։