Մատչելիության հղումներ

Քանդվեց 23 տարի երկու բուհերն իրարից բաժանող խորհրդանշական պատը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նշեց, որ պետք չէ մտածել, թե բուհերը միավորվում են, նրանք պարզապես սկսում են համագործակցել:

«Հայաստանում անցել են ժամանակները, այդ թվում կրթության ոլորտում, երբ կարելի էր ասել` այս ծառն իմն է, այս ժայռն իմն է: Ընդհանուր կրթական տարածք ենք կառուցում: Բուհերն այսօր ոչ թե առանձնանալու, այլ համագործակցելու, միասին աշխատելու, շփվելու կարիք ունեն», - ասաց նախարարը:

Երկու բուհերի ռեկտորների խոսքով` շուրջ 23 տարի լիարժեք կերպով չի լուծվել ուսումնակրթական բազաների հավասար բաշխման հարցը: Այսօրվանից ուսանողները հնարավորություն կունենան երկկողմ օգտագործել երկու բուհերի ուսումնալաբորատոր, սպորտային եւ մյուս բազաները:

Ճարտագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը նշեց, որ իրենք այս քայլով անցնում են աշխատանքի կազմակերպման ավելի արդյունավետ ձեւի:

«Այս համագործակցության սկիզբը համահունչ է նաեւ Բոլոնյան հռչակագրին, այնտեղ ամրագրված է, որ կրթությունը սահմաններ չի ճանաչում: Ուսանողությունը երկրի տերն է, մեր վաղվա ապագան: Անխախ նրանից, թե որ բուհում են սովորում, նրանք պետք է կարողանան ոչ կոմերցիոն սկզբունքներով օգտվել տարբեր բուհերում գործող դահլիճներից, լաբորատորիաներից, գրադարաններից եւ այլն», - ասաց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Ուսանողներից ոմանց համար այդ պատի առկայությունը կամ բացակայությունը որեւէ նշանակություն չուներ, ոմանք էլ պարզապես անտեղյակ էին:
XS
SM
MD
LG