Շուրջ 9 միլիոն ընտրող ունեցող Ղազախստանում երեկ անցկացվել են խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ: Միաժամանակ անցկացվել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ:
Ղազախստանի մեջլիսում մանդատների համար պայքարել է 7 կուսակցություն։ Քվեաթերթիկներում, նոր ընտրական օրենսդրության համաձայն, բացակայել է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը:
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը 70 տոկոսից բարձր է եղել, ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր ավելի ուշ:
Այս ընտրությունները արտասովոր են, քանի որ փոփոխված ընտրական օրենսգիրքը պահանջում է` այսուհետ խորհրդարանում առնվազն երկու կուսակցություն պետք է ներկայացված լինի:
Մինչ այս, երկար տարիներ Ղազախստանի խորհրդարանում ներկայացված էր միայն իշխող կուսակցությունը:
107 պատգմավորներից 98-ը Նուր Օթան իշխող կուսակցությունից են, 9-ը՝ ազատ պատգամավորներ:
Եթե այս ընտրությունների ընթացքում էլ միայն մեկ կուսակցություն կարողանա հաղթահարել խորհրդարանում ընտրվելու համար սահմանված 7 տոկոսանոց շեմը, ապա մեխանիկորեն խորհրդարան կանցնի նաեւ այն կուսակցությունը, որ երկրորդ տեղն է զբաղեցրել, անկախ նրանից, թե քանի հոգի է քվեարկել այդ կուսակցության օգտին:
Ու չնայած այս փոփոխությանը, վերլուծաբանները կարծում են, որ Ղազախստանում իրավիճակը չի փոխվի:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, կատարելով իր ընտրությունը, երեկ համոզմունք է հայտնել, որ «ղազախ ժողովուրդը կքվեարկի երկրի կայունության, խաղաղության, ղազախստանցիների զարգացման եւ բարեկեցության համար»:
«Մենք արել ենք ամեն ինչ, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնենք», - հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը, - «սա մեզ համար մեծ քննություն է»։
Ընդդիմադիրները, սակայն, կարծում են, որ Ղազախստանը տապալել է «քննությունը» արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու առումով։ Նրանք հայտարարում են, որ բազմաթիվ խախտումներ են տեղ գտել քվեարկության ընթացքում:
Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պատրաստ է իր հայտարարությունները փաստող տեսանյութեր եւ լուսանկարներ տրամադրել: Այդ խախտումների մեջ են եւ «կարուսելները», եւ ճնշումները, եւ քվեաթերթիկների լցոնումները:
Լցոնման դեպքեր տեսանկարահանել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության լրագրողը:
Չնայած ընտրակեղծիքների մասին բազմաթիվ վկայություններին` Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քվեարկության ընթացքում խախտումների մասին 18 բողոք է ստացվել, որոնք ստուգման արդյունքում չեն հաստատվել:
ԱՊՀ դիտորդները եւս հայտարարել են, որ լուրջ խախտումներ ընտրությունների ընթացքում չեն արձանագրել:
Ղազախստանում ընտրություններին հետեւել է 819 միջազգային դիտորդ 8 միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ԵԱՀԿ-ից, ԵԽԽՎ-ից եւ ԱՊՀ-ից:
Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել է իշխանություններին հունվարի 17-ին հանրահավաքներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն երկրի մի շարք շրջաններում դրանք մերժվել են: Կուսակցության գլխավոր քարտուղար Ամիրջան Կոսանովի խոսքով` իրենք նախնական արդյունքների հրապարակումից հետո կորոշեն չարտոնված հանրահավաքներ անցկացնելու հարցը: