Մատչելիության հղումներ

Հիմնանորոգումից հետո վերաբացվում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնը


Երեկոյան կայանալիք բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու է արվեստագետների ու մտավորականների մի ընտրյալ խումբ: Ակնկալվում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ գոհ է նորոգման աշխատանքներից. - «Բացի բեմի բարձրությունից, որը հենց Մալյանն է որոշել, փոխվել է համարյա, կարելի է ասել, ամեն ինչ»:

«Առաջին անգամ է, որ խաղալու ենք արդեն վերանորոգված թատրոնում: Շատ հանդիսավոր օր է մեզ համար, շատ պատասխանատու», - հավելեց Նարինե Մալյանը:

Նրա փոխանցմամբ, այսօր ներկայացնելու են հատվածներ իրենց խաղացանկային 6 ներկայացումներից: Պատրաստվում են այս տարի մի քանի նոր ներկայացում բեմադրել:

Թատրոնի հիմնանորոգումն իրականացրել է այն շինարարական կազմակերպությունը, որը երկու բարձրահարկ է կառուցել Կինոգործիչների միության շենքի ետնամասում եւ, պայմանավորվածության համաձայն, պիտի վերանորոգեր նաեւ միության շենքն ու այդտեղ Հենրիկ Մալյանի անվան թատրոնին հատկացված տարածքը:

Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Կինոյի տան մուտքի մոտ առաջիկա ամիսներին տեղադրվելու Հենրիկ Մալյանի արձանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG