Մատչելիության հղումներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը անուշադրության է մատնված


Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի աղջիկները մինչեւ հիմա հավաքականում են միայն իրենց նվիրվածության շնորհիվ:

2011 թվականին Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը Մալթայում մասնակցել է Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին: Խմբում ընդգրկված 4 հավաքականներից Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է եւ իրավունք ստացել մասնակցելու ընտրական մրցաշարին, որի ժամանակ մեր հավաքականը այնքան էլ հաջող չի հանդես եկել:

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագ Գայանե Կոստանյանը նշում է. - «Տարիներ շարունակ մենք շատ հաջողություններ ենք ունեցել, բայց չգիտես ինչու բոլորը սեւեռվում են միայն մեր պարտությունների վրա»:

Հայտնի է, որ ֆուտբոլում ոչ պակաս կարեւոր դեր են կատարում երկրպագուները: Գայանեն նշում է, որ արտասահմանում կանանց ֆուտբոլը մեծ թվով երկրապուներ ունի, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում:

Ֆուտբոլի կանանց հավաքականին տեղի խաղերի ժամանակ քաջալերում են միայն ծնողներն ու հարազատները, իսկ արտասահմանում սփյուռքի ֆանակումբները միշտ ներկա են լինում խաղերին:

«Կանանց ֆուտբոլը հիմա շատ վատ վիճակում է», - նշում է Գայանեն եւ հավելում. - «Ամսական 15000 դրամ աշխատավարձ են տալիս, իբրեւ ճանապարհածախս, իսկ գարնան կեսից առաջ է գալիս տեղի խնդիր. դաշտից դաշտ ենք տեղափոխվում»:

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում կային ֆուտբոլային ակումբներ, որոնք ունեին նաեւ կանանց թիմեր, հիմա մնացել է միայն հավաքականը:

please wait

No media source currently available

0:00 0:05:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG