Մատչելիության հղումներ

Հայ երկրպագուի պասիվությունը փոխանցվում է նաեւ արտիստներին


2011 թ-ին Արամ Րիանը ներկայացել է իր անհատական սոլո ալբոմով: Նա նշեց, որ այսուհետ ներկայանալու են նաեւ որպես անհատ սոլո արտիստներ` չփորձելով պարտադրել միմյանց իրենց սիրելի երաժշտությունը:

VO.X ռոք խումբը կազմավորվել է 1999 թվականին Երեւանում: Արամ եւ Գայա Րիանների կողմից: Խմբի մատուցած երաժշտությունը պարունակում է ռոք, ջազ, սիմֆոնիկ երաժշտության էլեմենտներ: Հիմնականում ստեղծագործում են անգլերեն եւ հայերեն, թեեւ կան նաեւ իսպաներեն եւ ռուսերեն կատարվող երգեր:

Նախագիծը թողարկել է 5 սկավառակ, որոնցից վերջինը անվանվել է “Made in Yerevan”: VO.X-ի երգացանկում մոտ 1500 երգ կա եւ խումբը շարունակելու է իրենց երգերում ներկայացնել հասարակական խնդիրներ:

«Մենք ինչից էլ խոսենք` սկզբունքորեն դեմ ենք պրոպագանդային, քանի որ պրոպագանդան ձանձրացնում է», - նշում է Արամը:

Արամը կարծում է, որ Հայաստանում արտիստները դրսում ներկայանալը պարտադրված մի բան են համարում, մինչդեռ VO.X-ը արտերկրում կայանալուց հետո է միայն ներկայացել հայ հանդիսատեսին:

Արամը դժգոհ է երաժշտության բնագավառում գլխավոր խթան հանդիսացող երկրպագուների պասիվությունից, ինչը երբեմն փոխանցվում է նաեւ իրենց:

Նրա խոսքերով, դրսում շատ խմբեր կայացել են եւ շարունակում են ճանաչում ձեռք բերել հանդիսատեսի շնորհիվ: Լսարանի պահանջով էկրան են բարձրանում նրանց տեսահոլովակները, ռադիոալիքներով հնչում են երգերը:

Արամը նշում է, որ այս տարի փորձելու է ավելի շատ ժամանակ տրամադրել ստեղծագործելուն: «Նախկինում կարող է օրվա ընթացքում նույնիսկ մի քանի երգ գրեի, սակայն հիմա չի ստացվում, ուզում եմ հետ բերել այդ տարիները», - նշում է նա:

«Այս տարի փորձելու ենք հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարելի է շարունակել աշխատել Հայաստանում եւ արտասահմանում», - նշում է Արամը եւ հավելում, որ ստեղծագործելու է ավելի շատ կինոյի համար:

please wait

No media source currently available

0:00 0:08:27 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG