Բաղդադի շիաներով բնակեցված թաղամասերում այսօր որոտացած պայթյունները խլել են 24 մարդու կյանք: Վիրավորների թիվը հաշվվում է տասնյակներով:
Ռումբերից մեկը տեղադրված է եղել Սադր-սիթի թաղամասում կայանված մոտոցիկլետի վրա: Դրա պայթյունից մեկ ժամ չանցած գործի է դրվել ճամփեզրին տեղադրված ականը: Մեկ այլ ռումբ պայթեցվել է Էլ-Ղազամիա թաղամասում:
Իրաքում շարունակվում է շիաների եւ սուննիների միջեւ քաղաքական հակամարտությունը:
Դեկտեմբերի վերջին Բաղդադի` հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում պայթյունների հետեւանքով զոհվել էր ավելի քան 70 մարդ: