«Առավոտ»-ը զրուցել է լրատվամիջոցների ղեկավարների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ` խնդրելով նրանց գնահատել անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները։
«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, մասնավորապես, ասում է. - «Ոլորտը ընտրելու խնդիր չկա, որովհետեւ բոլորս էլ շիկացած եւ քաղաքականացված ենք, եւ քաղաքական ոլորտ է ստացվելու, եթե խոսենք անգամ տնտեսության մասին, ինչից էլ խոսենք, ստացվում է քաղաքականություն։ Ես կարծում եմ` ձեռքբերումներից մեկն այն էր, որ ժողովուրդը վերջապես զարթնեց, ոչ թե ինքնաբուխ միտինգներով, այլ այժմ արդեն անգամ տանը նստած մտածում է` ինչ պետք է անի եւ ինչ ճանապարհ ընտրի։ Սա անցնող տարվա համար ամենակարեւորն եմ համարում։ Կորուստներից ամենացավալին համարում եմ Հայաստանի իմիջի կորուստը, եւ թե երբ կարող ենք այն վերականգնել` դեռ պարզ չէ»։
«Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն էլ նշում է. - «Ձեռքբերումների մասին կդժվարանամ ասել, թերեւս ամենամեծ ձեռքբերումն այն էր, երբ հայտնի ֆուտբոլային խաղերից հետո մարդիկ ամբողջ գիշեր իջել էին փողոց եւ լիաթոք ուրախանում էին, եւ դա պարտականություն չէր, իշխանության հանձնարարականով չէր, որ ծափահարում էին, «Մեր հայրենիք» էին երգում եւ եռագույնն էին թափահարում։ Իսկ կորուստները հատիկ-հատիկ այն բոլոր մարդիկ են, որ անցնող տարվա ընթացքում կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում լքեցին մեր երկիրը, եւ հատկապես այն երեխաները, որոնք այս հեռացողների զավակներն են, եւ որոնք հետագայում հայկական դպրոց գնալու դժվարություն կունենան, եւ էլի մի սերունդ կլինի, որն ուղղակի մենք կորցնում ենք»։
Lragir.am-ը գրում է. - «Հայաստանի մարզիկների մեծարման հանդիսավոր արարողությանը, որ կազմակերպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ որպես Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, Սերժ Սարգսյանից բացի մասնակցել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը բավական երկար ժամանակ է, ինչ հրապարակային մջոցառումների չի մասնակցել: Նա նույնիսկ Հայաստանի անկախության քսանամյակի միջոցառումներին չմասնակցեց, պատճառաբանելով, թե բացակայում է հանրապետությունից: Ինչն է ստիպել Քոչարյանին որոշակիորեն դուրս գալ “ստվերից” եւ մասնակցել այդ արարողությանը: Դա պայմանավորված է միայն մարզաշխարհի հանդեպ մեծ հետաքրքրությա՞մբ, թե ունի այլ շարժառիթներ: Եթե բանը մարզաշխարհն է, ապա ստացվում է, որ Քոչարյանի համար այն ավելի հետաքրքիր է, քան անկախության 20-ամյակը: Բայց, հազիվ թե Հայաստանի երկրորդ նախագահը պետականության տարեդարձը ավելի ցածր դասի մարզիկների մեծարումից: Ըստ երեւույթին, կան այլ շարժառիթներ, որոնք գուցե գտնվում են քաղաքական դաշտում… որտեղ ծավալվում են բավական հետաքրքրական զարգացումներ, եւ Ռոբերտ Քոչարյանն իր մասնակցությամբ կարծես թե փորձում է ցույց տալ, որ ինքը անմասն չի մնալու դրանցից»:
7or.am տեղեկատվական կայքն անդրադառնում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի` խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար նախօրեին կազմակերպած ամանորյան ընդունելությանն ու համեմատում. - «Առաջին իսկ հայացքից պարզ էր, որ այս տարվա ընդունելությունն այն չէր, ինչ նախորդ տարվանը։ Խոսքն, իհարկե, սեղանների առատության կամ տոնածառի գերբեռնված զարդարանքի մասին չէ (թեեւ այս տարի այդ երկուսն իրոք որ զիջել են իրենց դիրքերով)։ Խոսքն առկա մթնոլորտի ու որոշ դրվագների մասին է։ Թեեւ այս ամենը կարելի է կապել նաեւ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ամեն ինչ արեւելյան ոճի ճոխ ու գեղեցիկ ներկայացնելու բնավորության հետ, բայց նման ակնհայտ փոփոխության համար կարող են լինել նաեւ այլ պատճառներ։ Մասնավորապես, նախորդ տարվա նույնօրինակ ընդունելությունն այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կազմակերպել էր խորհրդարանի բավական մեծ, ոսկեզօծ դահլիճում։ Ներկաներն էլ այնքան շատ էին, որ հազիվ էին տեղավորվում այդ սրահում։ Բացի լրագրողներից, խմբագիրներից, կային նաեւ որոշ պատգամավորներ։ Այս տարի, սակայն, ընդունելությունը կազմակերպվել էր ԱԺ–ի կարմիր նախասրահում, ասել է թե՝ նեղ միջանցքում, իսկ ներկաներն էլ բավական քիչ էին։ Անգամ չէին եկել որոշ լրատվամիջոցների խմբագիրներ ու տնօրեններ, որոնք նախորդ տարի ներկա էին։ Չկային նաեւ պատգամավորները։ Ի դեպ, Նիկոյանն ակնհայտորեն փորձում էր ցույց տալ, որ իր տրամադրությունը շատ բարձր է։ Նա իր բացման խոսքում մասնավորապես կատակեց՝ մամուլը շատ է գրում, որ ինքը ոգելից խմիչքների նկատմամբ սեր ունի, եւ ահա այսօր առիթից կօգտվի ու հենց մամուլի ներկայացուցիչների հետ բաժակ կբարձրացնի»։