Այս խնդրով մտահոգված կազմակերպությունները պատահական չէ, որ արդեն չորորդ տարին Ձմեռային փառատոնի շրջանակներում Սիրահարների այգում կազմակերպում են բնապահպանական տոնածառների մրցույթ:
Deem communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը նշում է, որ մրցույթն իրականացնում են «Կանաչաստան» հասարակական կազմակերպության հետ համատեղ. - «Ստեղծագործական տոնածառ` դա պայմաններից մեկն է, պետք է լինի արտասովոր եւ տարբերվի մյուսներից, եւ երկրորդ կարեւոր հանգամանքը` որ վերամշակված նյութերով պատրաստված լինի»:
Մրցույթի մասնակիցները անհատներն ու կազմակերպություններն են: «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Արմենակ Մինասյանցը նշում է, որ մրցույթին մասնակցում են երկրորդ անգամ:
«Մենք որոշել էինք տոնածառ պատրաստել կենցաղային աղբից: 5-6 հատ այս ծառերի բոյին տոնածառներ պետք է լինեին, բայց հենց պատրաստման օրը ուժեղ ձյուն տեղած, շատ ցուրտ էր, երեխեքը զանգեցին ասացին, որ աղբը սառչում է պատրաստել չի լինում, իրենք էլ շատ մրսել են, մենք էլ մեկ ժամվա մեջ մտածեցինք այս տարբերակը», - նշում է Արմենակը:
Մեկ ժամ, ժամուկես հետո պատրաստ էր պաստառից տոնածառը, իսկ քանի որ ժամանակն էլ չէր ներում, պատրաստեցին ձեռքի տակ եղած նյութերով:
«Դասական տոնածառ դարձավ: Հիմքը պատերի պաստառ է, իսկ զարդարանքը պարզ փաթեթավորման թուղթ է: Մեր բախտը բերեց, մեր աղջիկներից մեկը նվեր էր ստացել, այս թղթով փաթաթված, մենք էլ օգտագործեցինք տոնածառ պատրաստելու համար», - ասում է Արմենակը:
Արմենակը նշում է, որ թեեւ անցյալ տարի մրցանակային տեղ չեն զբաղեցրել, բայց օլիմպիական կարգախոսով էլ առաջնորդվելու ցանկություն չունեն. այս տարի մասնակցում են հաղթանակ ակնկալելով:
Հայաստանում արդեն 22 տարի գործունեություն ծավալող «Այսեկ» կազմակերպության նախագահ Սարգիս Խոնյանը նշում է, որ իրենք եւս մասնակցում են երկրորդ անգամ, եւ այս անգամ տոնածառը զարդարել են 110 դրոշներով:
«Ինչու դրոշներով, որովհետեւ Այսեկը գործում է աշխարհի 110 պետություններում եւ այստեղ ներկայացված են աշխարհի 110 դրոշները: Որոշեցինք, որ սա աշխարհի տոնածառն է, ամենավերեւում էլ դրեցինք երկրագունդը», - նշում է Սարգիսը:
Մրցույթին ներկայացվել է 15 տոնածառ: Ժուրիի անդամները նշում են, որ հետաքրքիր մտահղացումներ կան, գնահատում են` հաշվի առնելով տեսքն ու հիմքում դրված կանոնները:
Անդամներից Արոն, համենայն դեպս ինքն այդպես որոշեց ներկայանալ, նշում է, որ հավանել է հատկապես կրթական համալիրների ներկայացրած տոնածառները. - «Ելնելով կրթական ծրագրերից լավ է, որ կրթական համալիրները մասնակցում են նման նախաձեռնություններին»:
Սարհատը թեեւ դեռ բոլորն ուսումնասիրել չէր հասցրել, սակայն տեսածներն արդեն հավանել էր. - «Լավ է, քաղաքային ավանդույթ է դառնում փառատոնը, իսկ տոնածառների գաղափարը մի յուրահատուկ մեսիջ է դառնում` բնապահպանական, մեզ ավելի պատասխանատու է դարձնում, նաեւ նոր մոտեցումներ է զարգացնում: Այնպես որ բոլոր առումներով էլ լավ է»:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 27-ին Սիրահարների այգում: