Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է համամարդկային հումանիստական արժեքներին Ֆրանսիայի հավատարմության դրսեւորումը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհրդարանի փոխխոսնակը կարծիք հայտնեց, որ սա նաեւ Հայաստանի իշխանությունների նախաձեռնող արտաքին քաղաքականության արդյունքն էր` «ամենօրյա ճիշտ, նախաձեռնող, պրոակտիվ քաղաքականության շնորհիվ»։
Շարմազանովի բնորոշմամբ` թուրքական իշխանությունների «շանտաժային» քաղաքականությունն էլ դեր խաղաց այս օրինագծի ընդունման համար. - «Թուրքիայի շանտաժի քաղաքականությանը հետեւեց ֆրանսիական Ազգային ժողովի հստակ պատասխանը։ Հուսով եմ, որ Սենատում էլ մենք կարող ենք ակնկալել նմանատիպ քվեարկություն»։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այլ շարժառիթներ եւս մատնանշեց։
Նշելով, որ Ֆրանսիայի ժողովուրդը իր վերաբերմունքը ցեղասպանությանը արտահայտել է տարիներ առաջ` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, եւ «այս անգամ ինքը վերահաստատեց իր հավատարմությունը, նախ, արդարությանը, երկրորդը` բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ», Կարապետյանը հավելեց. - «Կարծում եմ, երկրորդ արդեն օրինագիծը նաեւ ունի քաղաքական շարժառիթներ եւ ներքաղաքական որոշակի նշանակություն»։
Հարցին, թե որո՞նք են այդ ներքաղաքական դրդապատճառները, Կարապետյանը արձագանքեց. - «Շատ է խոսվում այն բանի մասին, որ առաջիկայում սպասվում են ընտրություններ, եւ հնարավոր եմ համարում, որ ապագա ընտրությունները Ֆրանսիայում նույնպես որոշակի դրդապատճառ էին այս օրինագիծը հենց այս փուլում քննարկելու համար»։
«Բայց մեզ համար, հայ ժողովրդի համար սա կարեւոր իրադարձություն է եւ ցույց է տալիս մեր նկատմամբ Ֆրանսիայի ժողովրդի, կառավարության, իշխանությունների վերաբերմունքը», - ամփոփեց ընդդիմադիր շարժման ներկայացուցիչը։
Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների եւ այս օրինագծի ընդունման միջեւ կապ չի տեսնում. - «Ոչ, համաձայն չեմ։ Ընդունելով, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ կես միլիոն հայ, որոնք պետք է քվեարկեն, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ թուրքերն էլ քիչ չեն Ֆրանսիայում։ Խնդիրը ավելի գլոբալ է»։