Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ։
«Այսօր, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին», - ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։
«Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում։