Այս մասին կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը խոսեց տարեվերջյան հաշվետու հանդիպման ժամանակ եւ ներկայացրեց 2011 թվականի ընթացքում նախաձեռնած եւ իրականացրած կինոծրագրերը:
Գեւորգ Գեւորգյանի խոսքերով, Հայաստանում տարեկան նկարահանվում են 10-ի հասնող գեղարվեստական ֆիլմեր, որոնց 99 տոկոսը տարբեր երկրների կինոարտադրողների հետ համատեղ է:
«Ունենք մշտական տաղավար Ֆրանսիայում` Կաննի միջազգային կինոշուկայում, Ռուսաստանում եւ միշտ մասնակցում ենք տարբեր փառատոնների, որոնց ընթացքում մեր կինոգործիչները տարբեր միջոցառումների շնորհիվ կարողանում են շփվել, ծանոթություններ հաստատել տարբեր երկրների կինոգործիչների եւ կինոաշխարհի մարդկանց հետ. արդյունքում լինում է նաեւ համագործակցության առաջարկներ», - նշում է Գեւորգ Գեւորգյանը:
«Տաղավարները ճանաչում ձեռք բերելու հնարարավորություն են տալիս, եւ տարբեր երկրների լրատվամիջոցները մեր երկիրը արձանագրում են որպես կինոարտադրող երկիր», - նշում է Գեւորգյանը եւ հավելում, որ տարվա ընթացքում մի քանի տասնյակի հասնող փառատոններից հրավերներ եւ դիմումներ են ստանում: 2011-ին կինոկենտրոնի կողմից միջոցառումներ են կազմակերպվել նաեւ Հայաստանում:
Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այսուհետ լույս կտեսնի «Կինոաշխարհ» ամսաթերթը:
Ամսաթերթի խմբագիր Անահիտ Հարությունյանի խոսքով` «Կինոաշխարհը» լինելու է ճանաչողական թերթ, որտեղ տպագրվելու են ընթացիկ տեղեկություններ կինոարտադրության եւ կինոգործիչների մասին: «Կինոաշխարհ» պարբերականը տպագրվելու է 1000 օրինակով: