Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի ճաշարանում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ օրերս ձերբակալված ենթասպա Արմեն Թովմասյանին երկուշաբթի օրը իշխանազանցության մեղադրանք է առաջադրվել, եւ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:
Թեեւ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ի սկզբանե հաստատել էր այն տեղեկությունները, որ Արմեն Թովմասյանը զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքին հարվածել է երկաթյա շղթայով ու ձեռքով` ջնջխելով նրա աջ ակնագունդը, սակայն այն հոդվածում, որով Թովմասյանին երեկ առաջադրվել է մեղադրանք, մարմնական վնասվածքի մասին որեւէ խոսք չկա: Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով»:
Նարեկ Ավետիսյանի ծնողները` Անդրանիկ եւ Աննա Ավետիսյանները, ովքեր Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում խնամում են աջ աչքից կուրացած 18-ամյա երիտասարդին, խիստ վրդովված են առաջադրված մեղադրանքից:
«Բողոքում եմ, դա համապատասխան չէ նրա արածին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ավետիսյանի մայրը:
«Սա շատ քիչ է, ոնց որ հավ մորթած լինի, հավ մորթողի պատիժ է սա», - ավելացրեց հայրը` Անդրանիկ Ավետիսյանը:
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նարեկ Ավետիսյանը 14 օր դիրքերում մնալուց հետո անմիջապես իջել էր ճաշարան հերթապահության: Ծնողների պնդմամբ` իրենց որդին դիրքերից իջնելիս ոտքով է կտրել 20 կիլոմետր ճանապարհը, եւ երբ ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը նրան ինչ-որ հանձնարարություն է տվել, նա հրաժարվել է կատարել այն: Դա է եղել զինծառայողին երկաթե շղթայով խփելու պատճառը, ինչի հետեւանքով Ավետիսյանի աչքի պարունակությունը տեղում թափվել էր: Նրան նախ տարել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ տեղափոխել Երեւան: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի անոթային պաթոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ի սկզբանե էր հայտարարել, որ տեսողությունը վերականգնելու մասին խոսք լինել չի կարող եւ որ զինծառայողի աչքը վիրահատել են զուտ արտաքին տեսքը վերականգնելու համար:
Անդրանիկ Ավետիսյանը տվյալ արարքին անհամատեղելի համարեց հոդվածում «շահադիտական դրդապատճառներով իշխանազանցություն» ձեւակերպումը:
«Ոչ մի շահադիտական նպատակով էլ չի եղել, ուղղակի մարդը իրեն հաբռգած է պահում, պատժամիջոց է, ջնժիլը պահի ջեբը, խփի, մարդկանց աչքերը քոռացնի: Առնվազն իրեն 10 տարի պիտի նստացնեն, որ մյուսը տեսնի, վախենա, էլ տենց ղալաթ չանի: Մի օր մեկի աչքն են հանում, վաղը վիզը կպոկեն», - ասաց զինվորի հայրը:
Նարեկ Ավետիսյանը մինչեւ տարեվերջ կմնա հիվանդանոցում: Ծնողների փոխանցմամբ, նա պարբերաբար հետվիրահատական սուր ցավեր է ունենում, բայց դեռ տեղյակ չէ, որ աջ աչքի տեսողությունը չի վերականգնվելու:
«Համարյա թե ժամը մեկ ցավազրկող են սրսկում, ինքը գիտի, թե դեռ բուժվելու է, գնա ծառայությունը շարունակի: 18 տարի պահել եմ, էսքան ժամանակ մատով չեմ կպել, տարել եմ սիրուն ճամփու եմ դրել, ասել եմ` հայրենիք է, թող գնա սահմանը պահի: Տանում են աչքը հանում են, ճամփու են դնում», - ասաց զայրացած հայրը:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, որ ենթասպայի արարքը ավելի ծանր է, քան իշխանազանցությունը եւ պաշտոնեական դիրքի չարաշահումը: Պողոսյանը ասաց, որ մեղադրանքի ծավալը կարող է առաջիկայում փոփոխության ենթարկվել: Իսկ թե ինչու ի սկզբանե ավելի ծանր մեղադրանք չի առաջադրվել, Պողոսյանը հիմնավորեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանն են սպասում:
«Այսօրվա դրությամբ դեռ դատաբժշկական եզրակացությունը չկա, դրա համար նախնական պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեղադրանք է առաջադրվել, մինչեւ կստանանք դատաբժշկի եզրակացությունը, որից հետո մեղադրանք կառաջադրվի` կախված նրանից, թե ինչ ծանրության աստիճան կտա դատաբժիշկը», - ասաց Պողոսյանը: