Մատչելիության հղումներ

«Գրականության հիմնական խնդիրը քարոզչության պակասն է»


2011-ը գրական աշխարհում նշանավորվել է որոշ կարեւոր գրքերի թարգմանություններով, տպագրությամբ եւ գրականության թվայնացմամբ: Հիմնվել են ինտերնետային կայքեր, որոնք նպաստում են գրականության տարածմանը:

«Արմատական բեկումներ եւ փոփոխություններ չեն եղել, սակայն խնդիրները լուծելու ուղղությամբ լուրջ փոփոխություններ են եղել, քայլեր են եղել գրական շուկան զարգացնելու ուղղությամբ», - նշում է «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, գրող Կարեն Անտաշյանը:

«Գրականության հիմնական խնդիրը քարոզչության պակասն է, հատկապես` հեռուստատեսությամբ: Ամեն հեռուստաընկերություն պետք է պարտադիր ունենա գրական հաղորդում», - նշում է Կարենը:

«Հովանավորները ահռելի ծախսեր են անում, գումարներ ներդնում ինչ-որ համերգ կազմակերպելու համար եւ չեն հովանավորում գրքի տպագրությունը», - նշում է գրող, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը` հավելելով, որ գրքի նկատմամբ ուշադրությունն ու հարգանքը կմեծանա այն ժամանակ, երբ պետության բարձրաստիճան այրերը սկսեն այցելել գրքի շնորհանդեսներն եւ գրական միջոցառումները:

Որոշ երիտասարդ գրողների անուններ սկսել են ի հայտ գալ համացանցում, սոցիալական կայքերի միջոցով:

«2010-ին ժամանակակից գրողների ավելի շատ լավ գրքեր տպագրվեցին, քան այս տարի, սակայն 2011-ը արդյունավետ էր կատարված ծավալուն աշխատանքի տեսանկյունից», - նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG