Նման հայտարարություն Ալավերդյանն արեց այսօր` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
Հիշեցնենք` լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի հետ կապված ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել կառավարությունում:
Գործադիրի այս սեպտեմբերի 29-ի նիստի ժամանակ Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, թե 2012 թվականի պետբյուջեով նախատեսվում է հավաքել այդքան լրացուցիչ հարկ: Դրանից հետո` հաջորդ շաբաթների ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրապարակավ իր կասկածն ու մտահոգությունը հայտնեց, թե իր գլխավորած կոմիտեին կհաջողվի դա անել` առաջարկելով ներկայացնել այն ոլորտները, որտեղից 2012-ին ՊԵԿ-ը պետք է գանձի 101 միլիարդի լրացուցիչ հարկ ու տուրք:
Մինչդեռ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը համոզմունք էին հայտնում, որ գումարը կհավաքվի:
Ողջ աշնան ընթացքում կառավարությունում մշակվում էր հարկային փաթեթը, որի կիրառումը պետք է օգնի հավաքել նշված 101 միլիարդը: Նոյեմբերի վերջին Ազգային ժողովն իր արտահերթ նիստում հաստատեց կառավարության առաջարկած այդ փաթեթը, եւ դրանից հետո ենթադրվում էր, որ Պետեկամուտների կոմիտեում մտահոգությունները` լրացուցիչ 101 միլիարդի հավաքման հետ կապված, պետք է մարեին:
Մինչդեռ Ալավերդյանը այսօր ասաց. - «Չեմ կարծում, թե 101 միլիարդը ոտքի վրա մեկ րոպեում լուծելու խնդիր է: Բնականաբար, այդ եկամուտների ապահովման հետ կապված խնդիրները եղել են, կան եւ նաեւ լինելու են 2012 թվականին: Մենք ասել ենք եւ հիմա էլ ենք հայտարարում, որ 2012 թվականին բյուջեի եկամուտների կատարման կարեւոր նախապայմանը տնտեսական աճի այն ցուցանիշն է, որ դրված է 2012 թվականի բյուջեի հիմքում: Ունենանք այդ աճը` ավելի լավ, եկամուտների հարցում մենք որոշակի ապահովություն կունենանք, չենք ունենա այդ աճը` միայն վարչարարության հաշվին այդքան եկամուտ հնարավոր չի լինի ապահովել»:
Ինչ վերաբերում է գալիք տարի ակնկալվող տնտեսական աճին ու հետեւաբար` այդ աճից սպասվող լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերին, ապա, օրինակ, այս տարվա նոյեմբերի 1-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք պետք է առաջնահերթություն համարենք տնտեսական աճը: 2012 թվականի բյուջեն դա կայունությունից անցումն է դեպի տնտեսական աճ: Դա նշանակում է, որ 2012 թվականի բյուջեի նախագծի հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք պետք է ծախսենք այնքան, ինչքան որ ի վիճակի ենք հավաքագրել եկամուտներ»:
Ի դեպ, նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով Պետեկամուտների կոմիտեից հնչող մտահոգություններին` լրացուցիչ 101 միլիարդի հավաքման հետ կապված, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասել է. - «Ես կարծում եմ, որ մեր գնահատականը իրատեսական է եւ կան ռեսուրսներ թե' ստվերից բերելու, թե' լրացուցիչ հավաքելու»:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Ալավերդյանի այսօր արած հայտարարության կապակցությամբ ասաց. - «Եթե մեր կանխատեսումները` տնտեսական աճի 4 տոկոսը չիրագործվեն, եւ հիմնական պատճառը լինի միջազգային տնտեսությունից եկող ռիսկերը, բնականաբար, մենք պետք է դրան ադեկվատ իրատես մոտենանք բյուջեին, այլ ոչ թե պարտադրենք, որ մեր տնտեսվարող սուբյեկտները ցանկացած գնով վճարեն հարկերը»: