Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին նրանք կալանավորվել էին Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով` հարկերից, տուրքերից եւ պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու պատճառով: Դեկտեմբերի 13-ին վերացվեց նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը:
«Որոշումը վերացվել է դատախազի որոշմամբ, ըստ էության նա օգտվել է քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով սահմանված՝ մարդկանց կալանքից ազատելու իր իրավունքից», - նշեց փաստաբան Անի Թորոսյանը:
Նարեկ Հարթունյանի փաստաբանների եւ իր կարծիքով այս ամենն արվում է` ճնշում գործադրելու համար է իր եւ իր ընտանիքի վրա, իրենց ունեցվածքը հափշտակելու համար:
«Եթե պարզվի, որ մենք պարտք ենք, մենք կվճարենք այդ գումարը, բայց թող ամեն ինչ արդար լինի: Ոչ մի պատճառ չկար իմ հոր քառասունքի օրը ինձ բերման ենթարկելու, ամբողջ օրը քնչականում պահելու եւ Անիին, Արթուրին եւ ինձ բանտարկելու համար», - ասաց Նարեկ Հարթունյանը:
Խնդիրն այն է, որ Նարեկ Հարթունյանի ավագ եղբորը՝ Սարոյին է պատկանում ժամացույցի գործարանի բաժնետոմսերի մի մասը: Մոտ մեկ տարի առաջ նրան առաջարկ է եղել վաճառել իր բաժնեմասը, բայց գործարքը չի կայացել:
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պարզաբանեց. - «Իրկանում այս երեք անձինք Սարոյի բիզնեսի հետ կապված պատանդներ են, պատճառը տնտեսական վեճերն են Սարոյի հետ»:
Նարեկը նշեց, որ թե՛ դատարանում, թե՛ այն 4 օրերի ընթացքում, որ գտնվել են բանտում, քննիչները բազմիցս սպառնացել են իրենց. - «Այս ամենը կարգադրված է եղել: Չգիտեմ էլ ինչ են «սարքելու գլխիս»: Քննիչներն ինձ ասացին, թե գնա փողերդ մուծի, 10 օր հետո նորից բանտարկելու ենք»:
Նարեկ Հարթունյանը եւ փաստաբանները համոզված են, որ քննիչները կատարում են որոշակի մարմինների հանձնարարությունը, բայց անուններ չեն նշում: