2011-ի սկզբին «Անտարես» հրատարակչությունը հայտարարեց տարվա լավագույն պատմվածքների մրցույթ:
Պայմանները հետեւյալն էին. մասնակիցների տարիքը պետք է լիներ 18-ից բարձր, յուրաքանչյուրը կարող էր ներկայացնել 1 պատմվածք, որի ծավալը չպետք է գերազանցեր 10 հազար նիշը եւ պետք է գրված լիներ 2010 թվականի սեպտեմբերի 15-ից հետո, լիներ հայալեզու, տպագիր ու ներկայացված չլիներ այլ գրական մրցանակների: Ապրիլի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը հրատարակչությունը ստացավ 121 աշխատանք:
«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցել են ինչպես հայտնի գրողներ, այնպես էլ մարդիկ, որոնք երբեք իրենց գրող չեն համարել: - «Այսօր արդեն ունենք հայտնություններ», - նշեց «Անտարես» հոլդինգի տնօրենը:
Թարգմանիչ, խմբագիր եւ մրցույթի ժյուրիի անդամ Զավեն Բոյաջյանը «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց, որ կատարել են դժվար ու պատասխանատու աշխատանք, եւ, որ ամենակարեւորն է, չեն անտեսել ոչ մի արժանավոր հեղինակի ու պատմվածք:
Արձակագիր Սուսաննա Հարությունյանը նշեց, որ թեւ սկսնակ գրող չէ, այնուամենայնիվ որոշել է մասնակցել մրցույթին: Նրա խոսքով. մրցույթը գայթակղիչ էր, քանի որ առաջին անգամ հրատարակիչն ինքն էր գնում դեպի գրողը, եւ երկրորդը` ժյուրիի անդամները գրականագետներ չէին, մարդիկ էին, որոնց ինքը չէր ճանաչում եւ իրեն չէին ճանաչում: Սուսաննային չէր վախեցնում նաեւ այն միտքը, որ մրցում է սկսնակ գրողների հետ:
Գրող-հրապարակախոս ու ժյուրիի անդամ Վաչագան Սարգսյանը, խոսելով ստեղծագործությունների ընդհանուր պատկերից, նշում է, որ շատ աշխատանքներում նկատվում էր կարդալու մշակույթի պակասը:
«Կային դպրոցական շարադրությունից սկսած մինչեւ բարձրակարգ պատմվածքներ, կային ամենապարզունակ տառասխալներով գրված, ոճական սխալներն էլ չեմ ասում», - ասաց Վաչագան Սարգսյանը: - «Զգացվում էր, որ հատկապես երիտասարդներն առանց կարդալու ուզում են գրել, ընթերցելու մշակույթ չկար նրանց մեջ, նրանք անտեղյակ էին եւ կարծում էին հայտնագործություններ են արել դպրոցական շարադրություն գրելով»:
Բոյաջյանն էլ համակարծիք է, ավելին` հավելում է, որ 21-րդ դարի մտածողություն ստեղծագործություններից շատերում այդպես էլ չտեսան, ավելին` հնարավոր չէ գրական գործ ստեղծել առանց համաշխարհային գրական փորձին ծանոթ լինելու եւ առանց պատկերացում ունենալու, թե ներկայում ինչպես են գրում ու ինչ են գրում:
Անկախ պատմվածքների բովանդակությունից, հաջողված կամ անհաջող լինելուց ժյուրիի անդամները մրցույթը համարում են հաջողված ու վստահ են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի, ոմանք կդառնա գրողներ, իսկ ոմանք էլ կհամալրեն ընթերցասերների շարքերը:
Դեկտեմբերի 20 տեղի կունենա մրցանակաբաշխությունը, կհայտարարվեն հաղթողների անուններն ու տեղի կունենա պարգեւատրման արարողությունը, իսկ ժյուրիի կողմից առավել բարձր գնահատականի արժանացած 19 ստեղծագործություններ կտպագրվեն մեկ ժողովածուում: