Մատչելիության հղումներ

Կարիքավոր երեխաները երիտասարդների օգնության կարիքն ունեն


Ամերիկացի երիտասարդ կամավոր 23 ամյա Մելիսա Մազման ամիսներ առաջ գտնվելով Հայաստանում ու ծանոթանալով անապահով ընտանիքների երեխաների կենցաղին ու ապրելակերպին որոշեց. Երեխաներն իրավունք ունեն տեսնելու նաեւ կյանքի գեղեցիկ կողմերը, իսկ այդ գեղեցիկ կողմերը բացահայտելու գործում իրենց մեծ ներդրումը կունենան հենց երիտասարդները: Այդ նպատակով Մելիսան մշակեց «Կողք կողքի» ծրագիրն ու ներկայացրեց «Ղողանջ» Հասարակական կազմակերպությանը:

Ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքների 12-16 տարեկան երեխաները ծանոթանում են 21-25 տարեկան ուսանողների կամ մասնագետների հետ:

«Ղողանջ» սոցիալ-իրավահոգեբանական հասարակական կազմակերպության փոխնախագահ Դիանա Գրիգորյանը նշում է, որ ծրագիրն ընդունեցին մեծ ուրախությամբ.«Լինելով բաժանված ընտանքիների երեխաներ, սոցիալապես անապահով ընտանքի երեխաներ, շատ հաճախ չեն ստանում այն ուշադրությունը, այն հոգատարությունը, չեն ունենում այն մոդելները, որոնց պետք է ընդօրինակեն եւ կյանքում դառնան կայացած, ինքնահաստատված, հասարակության համար պիտանի մարդիկ: Ծրագրի շրջանակներում մենք մտածում էինք, որ շատ կարեւոր է գտնել այնպիսի երիտասարդներ, ում նմանվել կձգտեն երեխաները»:

Մինչեւ ավագներին ընտրելը, կենտրոնի մասնագետները զրուցում են երեխաների հետ, պարզում նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները: Պարզում են նաեւ, թե ինչպիսի ընկերներ կցանկանան ունենալ ու ինչպիսի մարդկանց են նրանք վստահում:

Դիանա Գրիգորյանը նշում է, որ բարդ է երիտասարդ մասնագետների ընտրությունը, քանի որ պետք է վստահ լինել, որ երիտասարդները ճիշտ օրինակ կլինեն դեռահասների համար.«Մի կողմից մեծ մտավախություն ունեինք, որովհետեւ երիտասարդներն իրենք որպես ծնող դեռ կայացած չեն եւ պիտի որոշակի հարաբերություններ ձեւավորեն որոշակիորեն դժվար երեխաների հետ: Բայց մեկ ու կես ամիս է մենք առիթ ունենք դիտարկելու, կարծես թե ամեն ինչ շատ հաջող է»:

Ծրագրին մասնակցել ցանկացող երիտասարդների թիվը մեծ էր, սակայն նրանցից ընտրվեցին այն 7-ը, որոնց նախասիրությունները համաապատասխանեցին երեխաների նախասիրություններին: Այնուհետեւ այդ 7 երիտասարդները մասնակցեցին երկօրյա թրեյնինգների, ստացան հոգեբանների խորհուրդներն ու ծանոթացան երեխաների հետ:

Նադյան ու Գոհարը ծրագրի առաջին զույգերից են: Մեկ ամսվա համատեղ աշխատանքի արդյունքում դարձել են լավ ընկերներ ու բարեկամներ: Գոհարը մասնագիտությանբ տնտեսագետ-քաղաքագետ է ու հագեցած աշխատանքային օրերից մի քանի ժամ նվիրում է Նադյային: Նադյան սովորում է դպրոցում ու արդեն 4 տարի է հաճախում է «Ղողանջ» հասարակական կազմակերպություն: Գոհարին Նադյան հասցրել է սիրել, որովհետեւ նշում է, որ Գոհարի մեջ տեսնում է նաեւ իրեն հատուկ բնավորության որոշ գծեր: Բարություն, հոգատարություն ու լավ ընկեր թերեւս այսպես է բնութագրում նա Գոհարին:

Նադյան պատմում է.«Միշտ ցանկաղցել եմ լրագրող դառնալ, կամ լեզուների հետ կապված մասնագիտություն ունենալ, հիմա Գոհարի հետ շատ պարապում ենք, ֆոտոների մասին ա ինքն ինձ պատմում, ինչպես ճիշտ ֆոտո անել, անգլերեն ենք պարապում միասին, որպեսզի անգլերենիս գնահատականը դպրոցում բարձրանա»:

Նադյան նշում է. հիմա ավելի ինքնավստահ է, հավատում է իր ուժերին ու գիտի, որ ցանկացած նպատակ իր համար հաղթահարելի է, ընդունվելու է բուհ ու լավ մասնագետ է դառնալու:

Գոհարն էլ նշում է, որ ամեն ինչ անում է Նադյային օգնելու համար, չնայած, որ ծրագրի մեջ ներառվել էր ներքուստ վախի զգացումով.«Սկզբում մտածեցի հիանալի ծրագիր է, բայց ես դա չեմ կարող անել, որովհետեւ ժամանակ չունեմ, ես նույնիսկ չեմ հասցնում ընտանքիս անդամներին հանդիպել, բայց հետո մտածեցի, որ ինձանից մի փոքր ջանք է պահանջվում ու դա մեծ ազդեցություն կթողնի երեխայի վրա»:

Թեյի գավաթի շուրջ զրույցներ, լուսանկարների քննարկում, անգլերենի դասընթացներ, թատրոն, կինո: Գոհարը նշում է, սա մեկ ամսվա ընթացքում իրենց համատեղ փոքրիկ աշխատաքն է, գրեթե տարի էլ առջեւում ունեն, վստահ է` անելու է ամեն ինչ Նադյային իր ուժերի ներածին չափով օգնելու համար:

Ծրագիրը դեռ նոր է մեկնարկել, ծրագրի հաջողության մասին խոսելը կազմակերպիչները վաղ են համարում, սակայն ուրախ են, որ երիտասարդներ կան ովքեր պատրաստակամ են օգնելու եւ հոգ տանելու հոգատարության կարիք ունեցող երեխաներին:

please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG