Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը ընտրությունների արդյունքում «էական» փոփոխություններ չի ակնկալում


Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյան
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյան
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը առաջիկա ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտում էական փոփոխություններ չի ակնկալում:

«Սոցիոլոգիական հարցումներից, իմ դիտարկումներից, նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով` պիտի որ մոտավորապես նույն արդյունքները լինեն», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Մանուկյանը: - «Հանրապետական կուսակցությունը բնական է, որ պիտի լինի [մանդատներ] վերցնի: Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ է լինելու ձայների մեծ մասի պայքարը, եւ կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը իր արդյունքը համարյա կկրկնի` մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ»:

Ազգային ժողովրդավարական միության ղեկավարը հավելեց, թե փոփոխություն կարող է լինել ընդդիմադիր դաշտում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը կարող է զբաղեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե Ազգային ժողովրդավարական միությունը մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց` դա կուսակցությունը պիտի որոշի:

«Մոտ ժամանակներս երեւի կամ վարչության նիստով, կամ խորհրդի նիստով կորոշվի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրես - «Բարգավաճ Հայաստան» հնարավոր համագործակցության մասին խոսակցություններին, Վազգեն Մանուկյանի կարծիքով` «դրանք սովորական ընտրական տեխնոլոգիաներ են»:

please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG