Մատչելիության հղումներ

Քաղաքապետը չի պատրաստվում փոխել իր տեղակալներին


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հինգշաբթի օրը հերքեց նախօրեին տարածված լուրերը, թե նա մտադիր է առաջիկայում ազատվել իր երկու տեղակալներից` Կամո Արեյանից եւ Վանո Վարդանյանից:

Նման լուրեր էին տարածվել չորեքշաբթի երեկոյան։ Նշվում էր նաեւ, որ քաղաքապետի նոր տեղակալներ կարող են նշանակվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը եւ հանրապետական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը:

Մինասյանը եւ Հովհաննիսյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հերքեցին Երեւանի քաղաքապետի տեղակալներ իրենց առաջիկա նշանակման մասին լուրերը։

«Ես նոր եմ լսում, նոր եմ իմանում նման բան, ուղղակի չգիտեմ` ինչ ասեմ։ Նման բան չկա, չի կարող լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ իրեն նման առաջարկ չի արվել նախկինում. - «Ոչ, եւ ինչո՞ւ պետք է արվեր, երբ ես Ազգային ժողովում եմ աշխատում` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ու ինձ թվում է` մի քիչ անհիմն է, որ ես քաղաքապետարանում պետք է ինչ-որ գործի անցնեմ։ Դա անհեթեթություն է, ու չեմ իմանում` որտեղից է գալիս դա»։

Իսկ հարցին, թե նման առաջարկի դեպքում ինչպե՞ս կվերաբերվեր, Մինասյանը արձագանքեց. - «Նման առաջարկ չի կարող լինել` ի սկզբանե, որ դեռ ես էլ ինչ-որ կերպ վերաբերվեմ»։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության Արայիկ Հովհաննիսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Նման քննարկումներ չեն եղել, եւ նման որեւիցե խոսակցություններ չեն եղել, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան։ Կարծում եմ, որ ուղղակի այդպիսի բան չկա, եւ ուղղակի հերթական խոսակցություններից են` իմ մասով կարող եմ ասել։ Իսկ մնացածը` պարոն Մարգարյանը ինքը որոշում է իր կադրային քաղաքականությունը, եւ ինքը, կարծում եմ, առավել կարող է պատասխանել յուրաքանչյուր նմանատիպ հարցերի»։

Հովհաննիսյանը եւս վստահեցրեց, որ իրեն նման առաջարկ չի արվել երբեւէ. - «Ոչ, չի եղել, խոսակցություններ չի եղել եւ առաջարկ էլ չի եղել»։

«Իսկ նման հնարավոր առաջարկի դեպքում ինչպե՞ս կվարվեք», - այս հարցին հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Կարծում եմ, ես պատասխանեցի Ձեր հարցերին»։

Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու կողմից քաղաքապետ է ընտրվել նոյեմբերի 15-ին։ Նրա պաշտոնակալության հանդիսավոր արարողությունից օրեր անց փոխվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը։

please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG