YouTube-ում փնտրում էին վիդեոներ, որոնք նաեւ գաղափարական էին, դիտում էին աշխարհի տարբեր հատվածներում կազմակերպված ֆլեշմոբեր: Ու հենց այդ ժամանակ էլ մտածեցին. ինչո՞ւ Հայաստանում չկազմակերպել ֆլեշմոբ: Գաղափարի շուրջ հավաքվեցին 5 ընկերներ ու 2010-ի ապրիլին կազմակերպեցին առաջին ֆլեշմոբը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Հիմնադիր անդամներից Էդուարդ Լեւոնյանը պատմում է, որ առաջին ֆլեշմոբից ստացած արձագանքները ոգեւորող էին, ու իրենք էլ առիթը բաց չթողեցին ու հիմնեցին «Ֆլեշմոբ դիվիզիա», կայք, ֆեյսբուքում ակտիվացրեցին իրենց գործունեությունն ու հանրության համար դարձան ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ ճանաչելի:
Էդուարդը նշում է. - «Մենք ավելի մեծ պատասխանատվություն ձեռք բերեցինք մեր երկրորդ միջոցառումից հետո, որը բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ էր։ 350 հոգի մասնակցեց, ու դա բում էր, որ 350 հոգի առանց ստիպելու մասնակցել են»:
Էդուարդը պատմում է, որ հաղորդագրությունը տարածել էին ընդամենը ֆեյսբուքի ու ընկերների միջոցով: Եվ ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունից ուսանողներ, Գրադարանավարների միությունից անդամներ, ֆեյսբուքից ակտիվիստեր, բարեկամներ ու ընկերներ նշանակված օրը գրքերով Կասկադում էին` մասնակցելու ընթերցանության ֆլեշմոբին:
Հիմնադիրներից Արմեն Սուքիասյանը նշում է, որ այս անգամ դրական արձագանքեցին ոչ միայն համաքաղաքացիները. - «Ադրբեջանցիների կողմից ստացա email-ով շնորհավորանք: Թիմին ասացի, որ ուզում են մեզ հետ համատեղ ֆլեշմոբ անեն՝ արժե՞ բանակցենք, թե՞ չէ: Մեծ տարաձայնությունների առիթ հանդիսացավ թիմի ներսում: Մոտավորապես մի տարի չէինք կողմնորոշվում: Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ «Ֆլեշմոբ դիվիզիային» անընդհատ ուզում են կցել ինչ-որ կառույցի` թե՛ քաղաքական, թե՛ ՀԿ-ի, թե՛ կրոնական կառույցի, մենք ասում ենք, որ էդ ամեն ինչից մենք դուրս ենք, ու հենց էդ վախն էր, որ ադրբեջանցիների հետ ֆլեշմոբ անելուց ինչ-որ ենթատեքստեր չկպցնեն»:
Սակայն հիմնադիրները վստահ են, որ հասարակությունն արդեն հստակ ծանոթ է իրենց դիրքորոշումներին ու հայացքներին, հետեւաբար՝ Ադրբեջանի առաջարկը որոշել են ընդունել, վստահ լինելով, որ որեւէ մեկն այդտեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնի:
Նրանք նշում են՝ համագործակցության շրջանակներում առաջին քայլն արել է Ադրբեջանը, սակայն եւս մի քանի առաջարկներ ունեն Գերմանիայից, Լեհաստանից համատեղ ֆլեշմոբ իրականացնելու համար: Իսկ իրենք էլ ցանկություն ունեն համագործակցել Ուկրաինայի հետ, նշում են, որ այնտեղ ֆլեշմոբն իրական տարր է, արվում է ամեն օր տարբեր կազմակերպությունների կողմից։
Էդուարդ Լեւոնյանը նշում է, որ այսօր Հայաստանում կան ֆլեշմոբ իրականացնող այլ կազմակերպություններ եւս, սակայն մտահոգիչ է, երբ դրանք իրականացնում են ֆլեշմոբ կանոնների խախտումներով, իսկ հասարակությունն էլ սկսում է սխալ պատկերացում կազմել ֆլեշմոբի մասին:
«Օրինակ՝ ֆլեշմոբից առաջ մամլո ասուլիս կազմակերպել, այնինչ ինքը շատ ինքնաբուխ պետք է լինի, այդ մասին պետք է ոչ ոք չիմանա։ Եթե մամլո ասուլիս ես անում ու մասսաները տեղեկանում են էդ մասին, դա արդեն ոչ թե լինում է ֆլեշմոբ, այլ ակցիա, որովհետեւ մարդիկ գիտեն էդ մասին ու գալիս են նայելու, իսկ մարդիկ չպետք է գան նայելու, պետք է զարմանան», - նշում է Լեւոնյանը:
Արմեն Սուքիասյանը ասում է, որ ֆլեշմոբը պետք է դուրս լինի քաղաքականությունից ու կրոնից ու չպետք է անհանգստություն պատճառի համաքաղաքացիներին. - «Ֆլեշմոբի ժամանակ չպետք է խախտել հասարակական կարգը, չպետք է աղմկել: Ֆլեշմոբը պետք է մարդկանց զարմացնի, ժպիտ առաջացնի եւ չպետք է լինի ծիծաղելի ու վախ չպետք է ներշնչի, ատելություն չպետք է քարոզի: Ֆլեշմոբի մեջ շատ հումանիստական գաղափար է դրված: Վերջերս Հայաստանում եղավ շատ հետաքրքիր ակցիա, բայց ինքը 100 տոկոս քաղաքական էր, 100 տոկոս խախտվում էր ճանապարհային երթեւեկության կանոնները, մենք չէինք ուզենա, որ մարդիկ մտածեն, թե դա է ֆլեշմոբը»:
Տղաները նշում են, որ ֆլեշմոբի միջոցով իրենք միշտ քարոզելու են ամենալավը, բարին ու գեղեցիկը: Իսկ թե ինչպես են ընտրում թեմաները՝ Արմենը պատասխանում է. - «Լինում է հիմնախնդիր, ու մենք սկսում ենք մտածել, թե էդ հիմնախնդրի շուրջ ինչ ֆլեշմոբ կարել է անել, ինչպես կարելի է պրոպագանդել, խնդիրը բարձրացնել, լինում է, որ մտածում ենք ֆլեշմոբն ու ադապտացնելով մեր մենթալիտետին` մտցնում ենք խնդրի տակ»:
Այսօր տղաներն ունեն նաեւ համագործակցության առաջարկներ հասարակական կազմակերպություններից։ Էդուարդը նշում է, որ իրենք շահույթ չհետապնդող կառույց են ու նման համագործակցությունից եկամուտ չեն ակնկալում:
Տղաները նշում են, որ արդեն 20-ից ավելի միջոցառում են կազմակերպել, իսկ ապագա ծրագրերի մասին փոխանցեցին. - «Հիմա ուզում ենք երաժշտության, երգային, օպերային ֆլեշմոբ կազմակերպել՝ կախված է մեծ գումարներից, բայց հիմա կենտրոնացած ենք ՀԿ սեկտորի հետ աշխատելուն, բայց just for fun ֆլեշմոբերը մեր տեսադաշտից չենք թողնելու, էլի կազմակերպելու ենք: Հեռանկարային պլաններում դրանցից գույների տոնն է, որ կրկնելու ենք, ու ընթերցանության փառատոնն ավելի մեծ շուքով ենք ուզում անել: Թիմ ունենք մեծ, որ խենթ գաղափարների ջատագովներ են, միշտ մեր կողքին են, ու էդ թիմով գնալու ենք հեռու հանրապետություն ֆլեշմոբ անենք, գանք: Հեռանկարներում կա նաեւ Գյումրին, իսկ դեկտեմբերին չորս ֆլեշմոբ ենք նախատեսել»։
«Ֆլեշմոբ դիվիզիայի» հիմնադիրները համոզված են՝ լավ գործ են անում, ավելին՝ արդեն մտածում են այս լավ գործը շարունակողների մասին, քանի որ վստահ են՝ նախաձեռնությունը բացասական որեւէ տարր չի պարունակում, հետեւաբար՝ գործը դադարեցնելու կարիք չկա, իսկ հասարակությունն էլ կշահի ու չի տուժի: