Ալվարդ Ավետիսյանը բնակվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ: Նա «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, թե ամեն առավոտ տնից դուրս է գալիս վախով ու, ինչպես ինքն է ասում` Աստծո հույսով:
«Ես առավոտ ժամը 7-ին եմ տնից դուրս գալիս, էդքան տեղը մինչեւ անցնում եմ, կես մարդ եմ դառնում, որովհետեւ աղբարկղերի մոտ լիքը շուն կա, չես կարա անցնես, մի քիչ մութն ընկնում ա, էլի ռիսկ չես անում տնից դուրս գաս, էդ հարցը պետք ա լուծվի՞, թե՞ չէ»,- հարցնում է Ալվարդը:
Ալվարդը մեկ շաբաթ առաջ վաղ առավոտյան բարեհաջող կերպով Նորքի զանգվածից հասել էր Սարյան փողոց, որտեղ նրա աշխատավայրն է, ու այստեղ էլ հանդիպեց շների. - «Ճանապարհին զգացի, որ ինչ-որ բան կպավ ինձ, շուռ եկա, տեսնեմ շուն ա, ուզում էր ոտքս բռներ, մի կերպ հետ քաշեցի, բայց էլի ինքն իրանն արեց: Բանի տեղ չդրեցի, ասեցի` կանցնի, հետո ոտքս սկսեց ավելի ցավել, գնացի բժշկի, սրսկեցին, երեք օր էլ մասսաժ են նշանակել, որ մկանային հյուսվածքը բացվի, ասեցին` հարվածից ա եղել», - պատմում է Ալվարդը:
Ալվարդը նշում է, որ խուճապի չի մատնվել ու շան հասցրած վնասն էլ մեծ չի եղել, սակայն մտահոգված է երեխաների համար, եւ խնդրի մեջ մեղադրում է կառավարությանը:
«Պետություն կա՞: Էդքան գումար են ստանում, թող էդ հարցերը կարգավորեն: Իրանք մեքենաներով են անցնում-դառնում, բայց թող մտածեն, որ մարդիկ կան, որ չունեն էդ հնարավորությունն ու ոտքով են անցնում ու դառնում էդ փողոցները: Թող էդ հարցին լուծում տան», - պահանջում է նա:
65-ամյա տիկին Ժաննան բնակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հարակից տարածքում: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա պատմեց, որ ամեն անգամ տնից դուրս գալիս մտածում է շների ու վախից առաջացող հիվանդությունների մասին: Անցյալ տարի տիկնոջը «բախտ էր վիճակվել» վաղ առավոտյան հանդիպել շների ոհմակին:
«5 շուն միանգամից հարձակվեցին, պերերիվս շպրտեցի իրանց: Նենց եմ բղավել, որ իմ ձայնը հասել ա 8-րդ հարկ, ամուսինս 8-րդ հարկից լսել ա, ուղղակի չի պատկերացրել, որ ես եմ: Կերան, պրծան, նորից հարձակվեցին վրես: Ամբողջ էդ ընթացքում փողոցում մարդ չկար», - պատմում է տիկին Ժաննան:
Թե' Ալվարդը, թե տիկին Ժաննան խղճում են շներին, բայց կողմնակից են նույնիսկ նրանց վերացնելուն, որովհետեւ համոզված են` դրանք հազար ու մի հիվանդության առաջացման պատճառ են դառնում, թեկուզ` վախի արդյունքում:
Այսօր քաղաքապետարանի կողմից միակ լիազորված կազմակերպությունը, որ զբաղվում է թափառող շների խնդիրներով, «Յունիգրաֆ-Իքս»-ն է: Կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ կազմակերպությունը արձագանքում է յուրաքանչյուր զանգի:
«Մեր աշխատակիցները համապատասխան զանգերի եւ հասցեների հիման վրա գնում են տվյալ բակեր, որսում են կենդանիներին եւ տեղափոխում են կլինիկա, որտեղ իրականացվում է թափառող կենդանիների ստուգում, հետազոտում: Այն կենդանիները, որոնք ծեր են, ագրեսիվ են, վարակակիր են, չափերով մեծ են, քնեցվում են, այն կենդանիները, որոնք այդպիսին չեն` ստերջացվում եւ բաց են թողնվում տվյալ բակեր, եթե, իհարկե, քաղաքացիների կողմից նման պահանջ ունենում ենք: Կամ տանում, քաղաքից դուրս բաց ենք թողնում», - ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով` կազմակերպությունը զանգեր ստանում է քաղաքի բոլոր թաղամասերից հավասարաչափ, սակայն առանձնացնում է Ավան թաղամասն ու ավելացնում, որ այնտեղ շներ թիվը քիչ է, որովհետեւ աղբահանությունը ճիշտ ժամանակին է իրականացվում:
Գրիգորյանը համաձայն չէ, թե փողոցներում շների թիվն ավելացել է:
«Ես չէի ասի, որ շատացել են, որովհետեւ եթե շատանային, զանգերի թիվն էլ կշատանար: Պարզապես աշնանը եւ գարնանը կենդանիների բեղմնավորման շրջանն է, եւ այս շրջանում նրանք շատ ավելի ակտիվ են լինում, ավելի շատ են աչքի ընկնում, բացի այդ ցուրտն էլ նպաստում է, որպեսզի ավելի ակտիվանան: Եթե ամռանը նրանք սննդի կարիք չունեն, ապա ձմռանը սննդի մնացորդները քչանում են, եւ նրանց վարքը դառնում է ավելի ագրեսիվ: Սա է պատճառը, որ քաղաքացիները սկսել են մի քիչ դժգոհել», - ասաց Գրիգորյանը:
«Յունիգրաֆ-Իքս»-ի տրամադրած վիճակագրության համաձայն` հոկտեմբեր ամսին ստերջացվել է 692, քնեցման եղանակով վնասազերծվել` 3142 շուն: Լիլիթը նշում է, որ պատրաստ են արձագանքել բոլոր ահազանգերին, եթե քաղաքացիները զանգահարեն 57 57 68 հեռախոսահամարով:
Իսկ եթե, այնուամենայնիվ, թափառող շան զոհն եք դարձել, հետեւեք վիրաբույժ Նարինե Էվինյանի խորհուրդներին:
«Առաջին հերթին շան կծած վերքերն օճառաջրով լավ լվացեք, հետո վերքի շրջակա մակերեսը մշակեք յոդային լուծույթով ու դիմեք բժշկի: Եթե շունը հայտնի է ու կատաղած չէ, կարվի 3 պատվաստում, իսկ եթե շունն անհայտ է ու վտանգ կա, որ կատաղած շուն է, արվում է 6 պատվաստվում: Դա հատուկ շիճուկ է կատաղության դեմ: Եթե շունը հայտնի է ու չի սատկել, չպատվաստվելու դեպքում ոչինչ չի լինի: Իսկ եթե շունը կատաղած է ու սատկել է, մարդը կարող է ունենալ բարդություն` կատաղություն, որի ինկուբացիոն շրջանը 1-3 տարի է, որից հետո տվյալ մարդու մոտ ագրեսիվ ռեակցիաներ են առաջանում, ի վերջո մահն է վրա հասնում, այսինքն` եթե կա հիվանդություն, մահից խուսափել հնարավոր չէ», - ասում է վիրաբույժը: