Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի գնահատմամբ` Երեւանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովը, բացի բուն գործարար բովանդակությունից, պարունակում է նաեւ քաղաքական ուղերձ այն մասին, որ «հայ-թուքական հաշտեցումը շարունակում է մնալ մեր նպատակը»:
Դեսպանն այս մասին հայտարարեց այսօր` ելույթ ունենալով հայ-թուրքական երկօրյա համաժողովի փակման արարողության ժամանակ: Ըստ դեսպան Հեֆերնի, համաժողովի առաջին ուղերձը, անշուշտ, վերաբերում է «երկու երկրներում աշխատատեղեր ստեղծելու, միմյանց միջեւ գործարար կապեր ձեւավորելու եւ փոխադարձ տնտեսական համագործակցություն զարգացնելու շատ շնորհակալ գործին»:
«Դա շատ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների գործընկեր հանդիսացող այս երկու կարեւոր երկրների համար», - նշեց դեսպանը` շարունակելով. - «Նաեւ այդ պատճառով է, որ մենք աջակցում ենք համաժողովին ու շնորհակալություն ենք հայտնում դրա կազմակերպիչներին»:
Ըստ Ջոն Հեֆերնի, երկու երկրների հաշտեցման եւ հարաբերությունների կարգավորման առաջնային ճանապարհն անշուշտ արձանագրություններն են. - «Միացյալ Նահանգները աջակցում եւ խրախուսում է առանց նախապայմանների եւ որեւէ այլ հարցի հետ չկապված այդ արձանագրությունները»:
Սակայն, դեսպանի խոսքով, կան երկու երկրների մերձեցման շատ այլ ճանապարհներ:
«Արձանագրությունները խրախուսելուն զուգընթաց` մենք, Հայաստանի եւ Թուրքիայի հետ միասին, ձգտում ենք խրախուսել նաեւ երկու ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ կապերը բոլոր սեկտորներում», - ասաց նա` նշելով, որ, մասնավորապես, գործարար ոլորտում մերձեցման եւ համագործակցության պրոցեսը ընթանում է շատ արդյունավետ. - «Ստեղծելով աշխատատեղեր Հայաստանում եւ Թուրքիայում` դուք արտահայտում եք նաեւ երկու երկրներում շատ մարդկանց շահերը: Ուստի ձեր հովանավորությունն ու աջակցությունը սահմանի բացմանը, արձանագրություններին, հաշտեցմանը եւ երկկողմ կապերի ստեղծմանը խիստ կենսական է` դրանք իրականություն դարձնելու առումով»:
«Սահմանի երկու կողմերում գտնվող ժողովուրդներին ես հորդորում եմ անել ամեն ինչ` այս ամենին աջակցելու համար: Միացյալ Նահանգները, իր հերթին, նույնպես անում է հնարավորը սա հնարավոր դարձնելու ուղղությամբ», - նշեց Հեֆերնը` հավելելով, որ գործարարներից բացի, Միացյալ Նահանգները խրախուսում է նաեւ երկու երկրների լրագրողների, ուսուցիչների, խորհրդարանականների, ուսանողների եւ հասարակական այլ ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններն ու երկկողմ կապերի հաստատումը:
«Մենք հանձնառու ենք բոլոր մակարդակներում երկու երկրների հաշտեցման գործը խրախուսելու հարցում եւ շարունակելու ենք դա անել այնքան ժամանակ, որքան դրա հնարավորությունը կունենանք», - իր խոսքն ամփոփեց Միացյալ Նահանգների դեսպանը` հատուկ շնորհակալություն հայտնելով հայ-թուրքական համաժողովի կազմակերպիչներին` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամին ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը` նրանց համարելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացի զորեղ աջակիցներ:
Հիշեցնենք, հայ եւ թուրք գործարարները երեկ Երեւանում ստորագրել են համաձայնագիր, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել միմյանց հետ: Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ: