Մագիստրոսները, ասպիրանտները եւ երիտասարդ գիտնականները կներկայացնեն իրենց մագիստրոսական, թեկնածուական կամ առաջին գիտական աշխատանքները:
«Հայկական աստղագիտական ընկերության» համանախագահ Արեգ Միքայելյանը այսօր հայտարարեց, որ երիտասարդ գիտնականների կոնֆերանսի հիմնական նպատակը միմյանց հետ շփման հաստատումն է, «որպեսզի երիտասարդ գիտնականները փոխանակվեն իրենց փորձով, իրար ծանոթանան, որը եւս կարեւոր է ապագա համագործակցության համար»:
«20-րդ դարի գիտության մեր նվաճումները պետք է կարողանանք ներկայացնել այնպես, որ դրա վրա կարողանանք կառուցել մեր այսօրվա գիտությունը», - նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Այսօրվա գիտությունը կառուցող երիտասարդ աստղագետները, սակայն, ստանում են ամսական մոտ 35 հազար դրամ աշխատավարձ: Այս պայմաններում ոչ թե կառուցելը, այլ ունեցածը չկորցնել արդեն իսկ բավականին դժվար է:
«Սա իսկապես ծիծաղելի եւ խայտառակ ցուցանիշ է, որի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել: Չգիտեմ մեր ղեկավարությունը երբ դա կհասկանա, որ պետք է կտրուկ փոխել մոտեցումը, որովհետեւ չի կարող գիտնականը ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան խանութի աշխատողը», - ասաց Արեգ Միքայելյանը:
Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքերով էլ ցածր աշխատավարձն ազդում է ոչ միայն աստղագետների թվի նվազեցման, այլեւ նրանց աշխատանքի որակի վրա:
«Դա բերում է նրան, որ երիտասարդները փորձում են ինչ-որ տեղ գումարներ վաստակելու ճանապարհներ գտնել, օրինակ, որեւէ ընկերությունում ծրագրավորմամբ զբաղվելով: Եթե աշխատավարձերը բարձրանային, դա կբերեր նրան, որ մեր աստղագետները ավելի արդյունավետ կաշխատեին»:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր աստղագիտությամբ Հայաստանում զբաղվում է էնտուզիաստ գիտնականների 15-20 տոկոսը: Նրա խոսքով` այս թիվը զգալիորեն կավելանար աշխատավարձի բարձրացման դեպքում:
«Եթե 80-ական թվականների վերջին պետականորեն ֆինանսավորվում էր 320 հոգու աշխատավարձ, այսօր տրվում է 68 հոգու աշխատավարձ, որով մենք պահում ենք 82 հոգի, որովհետեւ կա աշխատողների մի կրիտիկական չափ, որից ցածր չի կարելի գնալ», - ասաց նա:
Մինչդեռ աստղագիտության պատանեկան օլիմպիադաներին հայ պատանիների ցույց տված արդյունքները բավականին համոզիչ են: Ըստ Արեգ Միքայելյանի, նրանք աշխարհում լավագույններից են:
«Մեր պատանիները միջազգային օլիմպիադաներից գրեթե ամեն տարի ոսկե մեդալներով են վերադառնում: Այս տարի 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներով վերադարձան, անցյալ տարի՝ 2 ոսկե մեդալներով», - ասաց Արեգ Միքայելյանը` ընդգծելով, որ հետագայում, սակայն, ոչ բոլորն են մասնագիտանում աստղագիտության ոլորտում:
Իսկ հայ երիտասարդ աստղագետներն էլ որոշ ժամանակով աշխատում են արտասահմանում կամ արտասահմանից ֆինանսավորվող ծրագրերում՝ գումար վաստակելու համար:
«Առայժմ ճանապարհները դրանք են, որովհետեւ իշխանությունների կողմից որեւէ փոփոխություն գիտության ֆինանսավորման վերաբերյալ չկա», - եզրափակեց Հայկ Հարությունյանը: