Հովհաննես եւ Աստղիկ Հովհաննիսյաններն ու նրանց դուստրը Լիանա Շիրոյանը Բյուզանդի 17 հասցեում գտնվող տանից բռնի վտարվել են 2005 թվականի դեկտեմբերի 30-ին: Եվրադատարանը ճանաչել է նրանց սեփականության իրավունքի խախտումը եւ նոյեմբերի 15-ին որոշում կայացրել արդարացի փոխհատուցման վերաբերյալ:
Ուստի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը երկրի պետբյուջեի հաշվին պետք է վճարի սահմանված 18.5 հազար եվրոն:
Հովհաննես Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ տանից վտարելու դիմաց ընտանիքի երեք չափահաս անդամներին միասին ժամանակին պետության կողմից տրվել է 10.500 դոլար, այդ գումարով տուն, բնականաբար, չեն կարողացել գնել եւ մինչեւ հիմա ապրում են վարձով:
Եվրադատարանում Հովհաննիսյանների եւ Լիանա Շիրոյանի շահերը ներկայացնող Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մինչեւ հիմա Հովհաննիսյանների քանդված տան տեղում` «Մելլաթ» բանկի հարեւանությամբ, մեծ փոս է, որը հաճախ աղբանոցի է վերածվում, քանի կառուցապատող ընկերությունը սնանկացման եւ քրեական հետապնդման պատճառով այստեղ ոչինչ չի կառուցել:
«Այսինքն որեւէ անհրաժեշտության չկար առհասարակ այդ մարդկանց այդտեղից վտարելու», - նշեց նա` հավելելով. - «Այն բանի հետ մեկտեղ, որ այդ տարածքն ամբողջությամբ այլանդակված մնացել է 6 տարի, միաժամանակ նաեւ պետական բյուջեն պիտի փոխհատուցի դիմողներին պատճառած վնասը, անիրավ դատավորների, նախարարների, նախագահի եւ գերշահույթ հետապնդող մի շարք գործարարների պատճառով»:
Սա ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդեն երրորդ հայցն է, որ Եվրադատարանը բավարարեց` Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման համար իրենց տներից զրկված քաղաքացիների գործերով: Ըստ Վահե Գրիգորյանի, եվս երկու տասնյակ դիմումներ Ստրասբուրգի դատարանն այս փուլում ուսումնասիրում է:
Իրավունքները խախտված քաղաքացիները, ըստ փաստաբանի, երեք խմբի են բաժանված: Առաջին, սեփականատերեր, որոնք զրկվել են գույքից անհամարժեք փոխհատուցման դիմաց կամ առանց փոխհատուցման: Երկրորդ խումբը սնանկացած կառուցապատողների հետ պայմանագրեր կնքածներն են, ովքեր արդեն կորցնում են նույնիսկ գումարը հետ ստանալու հույսը: Երրորդ խումբը, Գրիգորյանի խոսքով, այն մարդիկ են, ում այդ շենքերում վաճառվել են բնակարաններ, որ նախապես վաճառված են եղել այլ անձանց. - «Այսինքն, նրանք վեճ են ունենալու ոչ միայն այդ կազմակերպությունների հետ, այլեւ այն անձանց հետ, ովքեր հավատում են, որ իրենց վաճառվել են այդ բնակարանները»:
Օտարված գոտիներում նախկինում բնակվել են 5 հազարից ավելի ընտանիքներ եւ, ինչպես փաստում են փաստաբանն ու «Պետական կարիքների զոհեր» կազմակերպությունը, նրանցից շատ քչերին է հաջողվել բավարար փոխհատուցում ստանալ:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են Եվրադատարան ուղարկվող դիմումները տասնյակ, այլ ոչ թե հարյուրավոր, Վահե Գրիգորյանը հիշեցրեց, թե ինչ վախի մթնորոտում է իրականացվել օտարման գործընթացը:
«Այդ պրոցեսը ամբողջությամբ ղեկավարվել է մի անձի կողմից, որ զբաղեցնում էր Հանրապետության բարձրագույն պաշտոնը, եւ այդ պրոցեսում միաձայն լծված են եղել դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանության բոլոր օղակները… Այդ պայմաններում չի կարելի ակնկալել, որ ամեն քաղաքացի պիտի հերոս լինի: Նրանցից մի մասին վախեցնում էին իրենց` բանակում գտնվող երեխաների նկատմամբ ինչ-որ գործողություններ ձեռնարկելով, մեկ այլ մասը գործարարներին էին, որոնց գործունեությանը միջամտելու ռիսկով էին վախեցնում: Մի մասը սովորական աշխատավոր մարդիկ էին, որոնց վախեցնում էին իրենց աշխատանքը կորցնելու ռիսկով»:
«Պետական կարիքների զոհեր» կազմակերպությունը գլխավորող Սեդրակ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայան հետ զրույցում ասաց. - «Յուրաքանչյուր կառուցապատողին մոտավորապես 20-30 հազար դոլար մաքուր եկամուտ է բերել մեկ քառակուսի մետրը… Ունեի այդ ժամանակ երկու անչափահաս երեխա, հանեցին հանուն Հայաստանի Հանրապետության գցեցին փողոց` պետական կարիքների համար: Է, գրեիք` Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար: Նա հիմա բազմաթիվ տներ ունի, իսկ իմ երեխաները չունեցան մանկություն»:
Վահե Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ «պետական համակարգի կատարած նախկին ապօրինությունների համար հիմա Եվրադատարանի որոշմամբ պետք է փոխհատուցվի պետական բյուջեից` հարկատուների հաշվին»:
Ըստ փաստաբանի, սա այնքան էլ արդար չէ, եւ պետք է օրենքով սահմանվի այնպիսի մեխանիզմ, որ ապօրինություններ կատարած պաշտոնյաներն ու, ըստ Եվրադատարանի` ապօրինի վճիռներ կայացրած դատավորները փոխհատուցեն պետբյուջեին` իրենց գործողություններից տուժած քաղաքացիներին վճարված գումարների դիմաց:
«Դա չպիտի հարկատուների վզին մնա կրկին: Հակառակ դեպքում մարդու իրավունքների խախտումներ իրականացնելը Հայաստանում բավականին շահավետ բիզնես-պրոեկտ է», - եզրափակեց Վահե Գրիգորյանը: