Երեւանի նոր քաղաքապետի ընտրության կապակցությամբ «Երկիր» թերթի խմբագրականը բխեցնում է. - «Նախկին քաղաքապետի հեռացումը ոչ պաշտոնապես հիմնավորվեց նրանով, որ Կարապետյանը հրաժարվել էր ղեկավարել ՀՀԿ-ի` երեւանյան նախընտրական շտաբը: Այս վարկածը որեւէ մեկը դեռ չի հերքել: Եվ եթե Տարոն Մարգարյանը համաձայնել է ստանձնել քաղաքապետի պաշտոնը, ենթադրվում է` համաձայնել է նաեւ ստանձնել քաղաքային շտաբի ղեկավարումը: Դա նրան կանգնեցնելու է դիլեմայի առաջ. երբ փաստացի քաղաքապետարանը վերածվում է իշխող կուսակցության նախընտրական շտաբի, ինչպե՞ս դառնալ իրապես Երեւանի, երեւանցիների քաղաքապետը: Այս գլուխկոտրուկը լուծել հնարավոր չէ, որովհետեւ հնարավոր չէ դրանք նույնականացնել: Մարգարյանի` քաղաքապետի պաշտոնում առաջիկա գործունեությունը պատասխանելու է մեկ հարցի. ո՞րն է իշխանության համար կարեւոր` Երեւանը կայացնել որպես գոնե հարաբերականորեն ինքնուրույն, ինքնակառավարվող միավո՞ր, երեւանցիներին ազատել կադրային փոփոխություններով պայմանավորված վայրիվերումների՞ց, թե՞ այն եւս վերջնականապես վերածվելու է կուսակցական ֆորպոստի»:
«Ժամանակ» օրաթերթը եւս անդրադարձել է Տարոն Մարգարյանի պաշտոնակալությանը` կասկածի տակ դնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնում նրա առաջիկա գործունեության արդյունավետությունը. - «Բանն այն է, որ Երեւանի համար հիմնարար խնդիրները՝ տրանսպորտային ոլորտ, քաղաքաշինության ոլորտ, այսպես ասած՝ Հայաստանի խոշոր բիզնեսի, օլիգարխիայի շահերի եւ հետաքրքրությունների շրջանակում են: Կասկած չկա, որ Տարոն Մարգարյանը չի կարող դուրս գալ այդ օլիգարխիայի դեմ կամ չի կարող ավելի շուտ դուրս գալ, քան, ասենք, Սերժ Սարգսյանը դուրս կգա: «Միայն Սերժ Սարգսյանից հետո». այդպես է թերեւս դրված հարցը Հայաստանի ցանկացած ոլորտում, եւ եթե հանկարծ Տարոն Մարգարյանը դուրս էլ գա, ուրեմն պետք է իմանալ, որ նրանից առաջ արդեն դուրս է եկել Սերժ Սարգսյանը: Իսկ նման բան մինչեւ խորհրդարանի ընտրությունները հաստատ չի լինի, որովհետեւ դա ռիսկային կլինի օլիգարխիային սաբոտաժի մղելու տեսանկյունից: Հետեւաբար, զուտ քաղաքային իմաստով, Երեւանն ընդամենը հայտնվում է քաղաքական հերթական կոնյունկտուրայի ցանցում, ինչը նշանակում է, որ քաղաքային կառավարման էֆեկտ եթե անգամ լինի էլ, ապա այն լինելու է խիստ ժամանակավոր»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադառնում է Սյունիքի մարզպետարանի տարածած երեկվա հաղորդագրությանը, որում, հիշեցնենք, հերքվում էր գործարար Սիլվա Համբարձումյանի` Սյունիքի մարզպետի կողմից ծեծի ենթարկվելու մասին լուրը. - «Զավեշտն այստեղ ոչ թե հերքումն է, այլ այն, որ դա արել է Սյունիքի մարզպետարանը, որը գտնվում է «Մարիոթ» հյուրանոցից 320 կիլոմետր հեռավորության վրա: Խնդիրը, իհարկե, հեռավորությունը չէ: Պարզապես տպավորություն է ստեղծվում, թե Սուրեն Խաչատրյանն այդ տիկնոջը ծեծել է որպես Սյունիքի մարզպետ կա'մ Սյունիքի մարզի անունից, կա'մ Սյունիքի ազգաբնակչության պահանջով: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչ կապ ունի այդ անզգույշ քաշքշոցի հետ տարածքային կառավարման մարմինը, այլ կերպ ասած` պետական հիմնարկը, որի գործառույթների մեջ ամենեւին չի մտնում մարզի տարածքից դուրս արձանագրված միջանձնային բախումների մեկնաբանումը: Հետաքրքիր է, ինչո՞ւ Սուրեն Խաչատրյանն անձամբ չի հերքել այդ լուրը եւ ստիպել է, որ դա անի պետական կառույցը: Երեւի մտածել է, որ այդ դեպքում հերքում ավելի ծանրակշի՞ռ կլինի: Սա, ի դեպ, կոչվում է պաշտոնեական դիրքի չարաշահում»:
«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում գնահատելով ներկայումս Ազգային ժողովում քննարկվող հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը` պատգամավոր Գագիկ Մելիքնյանը (ՀՀԿ) ասում է. - «Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, մենք կարողացել ենք վերականգնել համախառն ներքին արդյունքի նախաճգնաժամային ամենաբարձր՝ 2008 թվականի ցուցանիշը եւ 2011-ի տարեվերջին այն կգերազանցենք մոտ 5,5%-ով: Շատ կարեւոր եմ համարում, որ առաջիկա տարում պետական բյուջեն ունենալու է ընդգծված սոցիալական ուղղվածություն: Սոցիալական հատկացումները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, կազմելու են ընդհանուր բյուջետային ծախսերի մոտ 49%-ը: Առանձնակի ծրագրեր են իրականացվելու սոցիալապես առավել խոցելի խավերի վիճակը բարելավելու, աղքատությունը առավելագույնս նվազեցնելու նպատակադրմամբ: Կենսաթոշակների եւ նպաստների չափը կավելանա շուրջ 10%-ով: Սոցիալական կարիքավորության աստիճանը պարզելու ավելի մեղմ, գործուն ու հավաստի մեխանիզմներ կներդրվեն: Վերանայվող սոցիալական քաղաքականության շնորհիվ նպաստ ստանալու իրավունք ունեցողների թիվը նկատելիորեն կավելանա»: