Մատչելիության հղումներ

Կին գործարարը հաստատում է Սյունիքի մարզպետի կողմից ծեծի ենթարկվելու փաստը


Կին գործարար Սիլվա Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր իրեն ծեծի է ենթարկել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում:

Օրերս Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը մեղադրանքներ էր հնչեցրել մարզպետի հասցեին` իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից միլիոնավոր դոլարների արժողությամբ սարքավորումներ յուրացնելու մեջ:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Սիլվա Համբարձումյանը առայժմ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG