«Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարեւորվում է ոչ միայն մեր ստանձնած հանձնառությունների, այլ առաջին հերթին մեր երկրում որակական բարեփոխումները խորացնելու տեսանկյունից», - նշեց արտգործնախարարը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում, ինչը բխում է ժողովրդի եւ երկրի շահերից: Այս համատեքստում արտգործնախարարը մեջբերեց երկրի նախագահի հետեւյալ խոսքերը. «Եվրոպական չափանիշները պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետեւ դրանք բարձր եւ ժամանակով ստուգված չափանիշներ են»:
Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Արեւելյան գործընկերության մեկնարկից ավելի քան երկու տարի անց զգալի առաջընթաց է արձանագրվել 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում. - «Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս են կազմում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթները: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները վստահություն են ներշնչում մոտ ապագայում ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Մեր համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ մուտքի վիզաների դյուրացմանն ուղղված աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները Եվրամիության անդամ երկրների հետ` լավ նախադրյալներ կստեղծվեն խորացված գործընկերային հարաբերությունների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում»:
Հրապարակախոս, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանով է անկեղծ Հայաստանը Եվրոպային ինտեգրվելու իր ցանկություններում` ասաց. - «Դժվար է անկեղծության մասին դատողություններ անելը, բայց պիտի ասեմ, որ սա այն հարցերից մեկն է, որը ի վերջո արտահայտում է բավական լայն կոնսենսուս ե'ւ կառավարության, ե'ւ օպոզիցիայի, ե'ւ հասարակության որոշակի շրջանակների միջեւ: Ժողովուրդը դեռ չի զգում եւ չի պատկերացնում, թե դա ինչ է նշանակում, բայց, ընդհանուր առմամբ, Եվրամիության առաջարկած ձեւաչափը երեւի միակ աշխարհաքաղաքական ձեւաչափն է, որը Հայաստանին ինչ-որ բան է առաջարկում տվյալ ժամանակաշրջանում: Մյուս այլընտրանքը Ռուսաստանն է: Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի կառույցների հետ պիտի ճշտվեն Հայաստանի հարաբերությունները, որովհետեւ առայժմ Ռուսաստանը Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության ձեւաչափը համարում է մրցակցային իր ազդեցության նկատմամբ»:
«Ինչ վերաբերում է անկեղծությանը», - շարունակեց նա, - «պետք է նաեւ նշել, որ ներքին ռեֆորմների շատ խորը կարիք կա: Կառավարությունը դա գիտակցում է, հայտարարում է անընդհատ: Ինչքանո՞վ կառավարությունը այդ ներքին ռեֆորմները կանի արագ եւ էֆեկտիվ կերպով` դա մնում է բաց հարց: Մենք բոլորս գիտենք, որ ներքին ռեֆորմների էֆեկտիվությունը եւ արագությունը մեծ հարց են արդեն տասնյակ տարիներ: Կա նաեւ մի այլ հարց, որը դեռեւս լրիվ չի գիտակցվում: Որ ինչքան խորանան հարաբերությունները Եվրամիության հետ, այնքան բավական հաճախ լինելու է ընտրությունների կարիք այն հարցերի վերաբերյալ, որոնք առայժմ չեն գիտակցվում, ինչպես, ասենք, մեր գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանեցումը Եվրամիության ստանդարտներին. արդյո՞ք ուզում ենք մենք զրկվել մեր համեղ դեղձից` Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու համար»:
Հարցին, թե արդյոք ինքը առաջընթաց տեսնում է, Տեր-Գաբրիելյանը արձագանքեց. - «Իհարկե, կա: Փոքր են, ժողովուրդը հաճախ չի զգում առաջընթացը, բայց առաջընթացը կա: Համենայնդեպս Եվրամիության երկրներ - Հայաստան հարաբերությունները շատ ակտիվացել են, համենայնդեպս եվրոպական լեզուներով խոսող հայ երիտասարդությունը քանակապես շատացել է»: