Մրցանականերին շատ կարեւորություն դերասանը չի տալիս, բայց եւ խոստովանում է. - «Կարծում եմ ցանկացած ոլորտում, ցանկացած մարդ, որ իր գործն անում է լավ կամ վատ, ուզում է ստանալ դրա գնահատանքը, դրա պատասխանը: Մրցանակների համար չեմ տվայտվում, բայց շատ հաճելի է, ինքը շոյում է քեզ: Կարծում եմ, սա վերջինը չէ»:
Արտաշեսը դերասանի կարիերան սկսել է 2005 թվականին, իսկ բեմելը եղել է դեռ մանկապարտեզ հաճախելու տարիներին. փոքրիկ դերասանը խաղում էր Քաջ Նազար եւ հենց այդ ժամանակ էլ ծնողները որոշեցին` երեխայի ապագան թատրոնն է: Հետո Արտաշեսը սկսեց ուշադրություն դարձնել մարդկանց շարժուձեւին, ընտրել նրանցից իր համար հետաքրքիր կերպարներ: Հետո զարգացնում էր այդ կերպարներն ու ծնողների մոտ սկսում կրկնօրինակել: Դերասանը խոստովանում է, որ մինչեւ օրս այդ սովորությունը պահպանել է, դա իր համար կերպարների բազա է, որից օգտվում է բեմի համար նոր կերպարներ կերտելու ժամանակ:
Սկզբում թատերական իստիտուտ, հայկական բանակ, հետո նոր ուժ ու համարձակություն բեմ` բարձրանալու համար:
Դերասանը նշում է. - «Բանակից երկու տարի հետ նոր համարձակվել եմ թատրոն մտնել, որովհետեւ ինձ թվում էր, որ թատրոնից շատ հեռացել եմ: Առաջինը «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում մասսայական տեսարան էր, զինվորներից մեկն էի, շատ լարված էի: Եթե իստիտուտից հետո անմիջապես գայի, այդքան բարդ չէր լինի»:
Անմիջապես հետո առաջին, լուրջ, պատասխանատու դերակատարում. Շեքսպիր, «Ռոմեո եւ Ջուլիետ», Բենվոլիո: Հետո`
«Համլետ», Մարցելոս, «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը», Հիսուսի աշակերտ, «Ախ, Աննա, Աննա», Բերնար, «Սիրային խառնաշփոթ», Բոբ Ջեքսոն, «Մամա Միա», Մաքս, «Հուլիսո Կեսար», Օկտավիոս եւ այլն:
Դերասանը թատրոնի իր զբաղվածությունից չի դժգոհում, սակայն նաեւ չի հերքում, որ դերասանը միայն թատրոնում աշխատելով իր սոցիալական խնդիրները չի հոգում. - «Միշտ էլ եղել է այդ խնդիրը. Թատրոնի դերասանը երբեք շատ լավ չի ապրել, եթե իր հույսը մենակ թատրոնն է եղել: Երիտասարդը մենակ թատրոնում, բարդ է իհարկե: Հա իհարկե դա հաճույք է, այդ աշխարհը որ կա, այդ հոգեւորը, բայց հետո դու դուրս ես գալիս ռեալ կյանքի, որտեղ շատ հարցեր կան, որ քեզ դռան մոտ սպասում են: Դրա համար դերասանը փորձում է եւս մեկ աշխատանք, եւ մեկ օգնություն գտնել, որ գոնե սոցիալական հարցերը լուծի»:
Թատրոնից դուրս դերասանը խաղացել է մի քանի հայկական սերիալներում: Նշում է, ֆինանսական առումով դերասանի համար վատ եկամուտի աղբյուր չէ, սակայն դժգոհ է սցենարներից ու այն խառնաշփոթ տեմպից, որ լինում են սերիալների ժամանակ: Արտաշեսը միանշանակ կարծիք հայտնել դերասանների սերիալներում մասնակցության մասին միեւնույն է չցանկացավ` նշելով, որ յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության հնարավորություն ու իրավունք: Իր իրավունքն էր թատրոնից դուրս գալու պայմանով սերիալներում կրկնակի եկամուտով նկարվելու առաջարկից հրաժարվելը եւ ինքը դրանից օգտվել է:
«Ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, որ դեմ լինեմ կամ կողմ: Դերասան կա, որ չի ուզում եւ չի անում, դերասան կա, որ սիրով է անում, դերասան էլ կա ստիպված է անում: Լավ կլիներ, որ ինքը որոշակի մակարդակի վրա լինի, որ նույնիսկ, եթե դերասանը նկարվի սերիալում, իրեն վիրավորված չզգա: Էտապ է գալիս, որ պետք է ամեն ինչ թողնես մի կողմ ու կենտրոնանաս թատրոնի վրա, որովհետեւ ինքը իսկապես բարդ է: Մենք ամիսներով փորձ ենք անում, որպեսզի հավաստի լինի ներկայացումը, կերպարը: Հանդիսատեսը, որ գա` չփոշմանի, որ եկել է, իսկ մենք դրա իրավունքը չունենք, քանի որ թատրոնում այնպիսի մարդիկ են խաղացել ու խաղում, որ երիտասարդներիս համար դա պարտավորեցնող է»:
Դերասանն այսօրվա հանդիսատեսից չի բողոքում, հակառակը ուրախ է, որ շատ երիտասարդների է դահլիճում տեսնում. Վստահ է, որ դրանք այն երիտասարդներն են, ովքեր վաղն էլ իրենց երեխաներին են թատրոն բերելու: