Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փորձելու է տուն վերադարձնել Վիկտոր Բուտին


Ռուսաստանը հայտարարել է, թե կփորձի տուն վերադարձնել զենքի ապօրինի վաճառքի հոդվածով Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատական պատասխանատվության ենթարկված խորհրդային բանակի նախկին սպա, 44-ամյա Վիկտոր Բուտին։

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության համաձայն, Մոսկվան կասկածի տակ է առնում դատավարության անաչառությունը։

«Մահվան առեւտրական» մականունով արեւմտյան մամուլում հայտնի Բուտը 2010-ը թվականին ձերբակալվել է Թաիլանդում եւ էքստրադիցիայի է ենթարկվել ԱՄՆ, որտեղ կարող է դատապարտվել 25 տարվա կամ ցմահ ազատազրկման։

Ռուսաստանը պնդում է, որ էքստրադիցիան ապօրինի է եւ իրականացվել է Թաիլանդի կառավարության վրա ԱՄՆ-ի իշխանությունների գործադրած ճնշման արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG